ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

RESPONSABILITY-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է 175 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔ` ՆԵՐԳՐԱՎԵԼՈՎ JP MORGAN-ԻՆ

2019-07-18 14:34

Շվեյցարական responsAbility Investments AG ընկերությունն իրականացնում է 175 մլն ԱՄՆ դոլարի վարկային ֆինանսավորմամբ ապահովված արժեթղթերի թողարկման գործարք` ուղղված զարգացող երկրներում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Ֆինանսավորման այս ձևը, միավորելով տարբեր ակտիվները մեկ ֆոնդում, ներդրողներին (արժեթղթեր ձեռք բերողներին) առաջարկում է եկամտաբեր և միաժամանակ ավանդական պարտքային և բաժնային ներդրումներից քիչ կախված, ընդհանուր տնտեսական զարգացմանը նպաստող ֆինանսական գործիք: