«ՀԷՑ» ԵՎ «ՏԱՇԻՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՀԱՊՀ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ բուհի լավագույն շրջանավարտների՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում աշխատանքի տեղավորման մրցույթի արդյունքների ամփոփումը։ Միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը և այլոք։