ԼՈՒԾՈՂԱԿԱՆ… ՀԱՎԵՐԻ ՀԱՄԱՐ
Եկամտահարկի համահարթման մասին կառավարության գաղափարը շարունակում է ստեղծագործական ոգեշնչման աղբյուր ծառայել գրչակից եղբայրներիս և քույրերիս համար, իսկ վերջերս դա Ազգային ժողովի շենքի մոտ բերեց… հավերի։ Այդ կերպ «Ահազանգ» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիայի կազմակերպիչները իշխանություններին ուղերձ հղեցին այն մասին, որ հարկային նորարարությունը խորացնում է երկրում սոցիալական անհավասարությունը, խախտում սոցիալական արդարության սկզբունքը, այնպես որ պետք չէ ժողովրդին հիմար փետրավորների տեղ դնել։