ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Լուիս ՄՈՐԵՆՈ ՕԿԱՄՊՈ․ ԲԱՔՎԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԻՆՔ ՊԱՏԱՆԴՆԵՐ և ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ ԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2023-11-14 16:19

Բաքվի կողմից ձերբակալված անձինք պատանդ են և ցեղասպանության զոհ, քանի որ Ադրբեջանում չկան դատավորներ, որոնք կարող են նրանց ազատ արձակել: Դեռ 2022 թվականին Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Ադրբեջանում անկախ դատավորներ չկան։  

  • Ադամ ՇԻՖ․ ԱՄՆ-Ն ՄԻՇՏ ՉԱՓԱԶԱՆՑՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

    2023-11-14 09:40

    Լոս Անջելեսում տեղի է ունեցել ամենամյա բանկետ-գալա համերգ՝ նվիրված 2023 թվականի մրցանակաբաշխությանը և 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ իրականացված Հայոց երկրորդ ցեղասպանությունը վերապրածներին: Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը և Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

  • ՖՐԱՆՍԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ Է BASTION ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱՅԻ ԽՄԲԱՔԱՆԱԿ

    2023-11-13 13:17

    Ֆրանսիան Հայաստանին մատակարարել է Bastion բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկայի խմբաքանակ, հաղորդում է ռուսական «Военное обозрение» հրատարակությունը։ Հրապարակման մեջ նշվում է, որ հոկտեմբերին Փարիզում կնքված համաձայնագրի շրջանակներում Հայաստանն սկսել է ռազմական օգնություն ստանալ Ֆրանսիայից, հայկական բանակի զրահատեխնիկայի առաջին խմբաքանակն արդեն Վրաստանի տարածքով առաքվում է հանրապետության տարածք։

  • Վրթանես ԵՊԻՍԿՈՊՈՍ․ ՎԵՐՋԻՆ ԱՐՑԱԽՑԻՆ, ՈՐՆ ԱՆՑԵԼ Է ՀԱԿԱՐԻԻ ԿԱՄՐՋՈՎ, ՊԵՏՔ Է ԱՐԴԵՆ ՄՏԱԾԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-11-11 16:33

    Վերջին արցախցին, որն անցել է Հակարիի կամրջով, պետք է արդեն մտածի վերադարձի մասին։ Alpha Newsroom-ի եթերում նման կարծիք հայտնեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։  

  • ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԱԽՈՂՈՒՄՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԸ

    2023-11-11 10:23

    Վերջին ճեպազրույցի ժամանակ Մարիա Զախարովան գովեց Փաշինյանին «Հայկական խաչմերուկ» նախաձեռնության համար։ Ընդ որում նշելով, որ նախաձեռնության մշակումները կատարված են եռակողմ աշխատանքային խմբի կողմից, որը ղեկավարում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարների տեղակալները։

  • ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ. ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐՋՐՅԱ ԽՈՒԹԵՐԸ

    2023-11-10 19:54

    Արցախից բռնի տեղահանվածներին փախստականի կարգավիճակ տալու որոշումը կիսատ է, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու առաջարկն իր մեջ պարունակում է բազմաթիվ ստորջրյա խութեր, որոնք ձեռնտու են Ադրբեջանին։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը:

  • Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԵՌԱՆՈՒՄ Ո՛Չ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ, Ո՛Չ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

    2023-11-10 12:03

    Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, թեև համարվում է ավարտված, չի հեռանում ո՛չ Ադրբեջանից, ո՛չ Հայաստանից։ Ճիշտ է, այս դիմակայության և դրա արդյունքների ըմբռնումը տեղի է ունենում տարբեր ձևերով։ Այս մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

  • Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԿՈՐՑՆԵԼՈՎ ՂԱՐԱԲԱՂԸ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՍԿՍԵՑ ԿՈՐՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

    2023-11-10 12:00

    2018 թվականի մայիսին Հայաստանում նոր քաղաքական ուժի իշխանության գալու պահից ակնհայտ դարձավ, որ Ղարաբաղը հանձնվելու է, բայց մենք չէինք ենթադրում, որ դա տեղի կունենա այնպես, ինչպես տեղի ունեցավ։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

  • Լուիս ՄՈՐԵՆՈ ՕԿԱՄՊՈ․ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ Է

    2023-11-09 15:35

    Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կարծում է, որ պետությունները միտումնավոր կերպով անտեսում են ցեղասպանությունների վտանգը, որպեսզի պարտավորվածություն չկրեն դրանք կանխելու համար։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մորենո Օկամպոն նշել է, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնի տեղահանումը ևս ցեղասպանության ձև է՝ շեշտելով, որ ցեղասպանությունը միայն մասսայական սպանությունը չէ։

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔ-ԻՐԱՆԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-11-09 12:23

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։