Լեն ՈՒԻՔՍ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐՑԱԽԻ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆ Է, ԱՅԼև ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԿՈՒՊԱՑԻԱՆ
Ադրբեջանը էթնիկ զտումներ իրականացրեց հայերի նկատմամբ, մինչդեռ աշխարհը լռություն էր պահպանում։ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել էր, որ Բաքվի կողմից նախկին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակումը Միջազգային դատարանի կողմից ճանաչվել է անօրինական, քանի որ այն համապատասխանում է Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետին, - գրում է Լեն Ուիքսը Providence պորտալի իր հոդվածում: