ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Աբրահամ ԳԱՍՊԱՐՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ԼԵԳԻՏԻՄ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՆՎԱՆ ՏԱԿ ՆԵՐԽՈՒԺԵԼՈՒ ԱՐՑԱԽ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2023-08-31 16:38

«Արցախում առաջիկա մի քանի օրվա ընթացքում սպասվում են սուր զարգացումներ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։  

  • ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԵՂՔԵԼ ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

    2023-08-30 19:27

    Օգոստոսի 28-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հաղորդեց այս օրերին հազվագյուտ լավ նորություն. Լիխտենշտեյնի արքայազն Միխաելը պատրաստակամություն է հայտնել գլխավորելու մարդասիրական օդային օգնությունը դեպի շրջափակված Արցախ և գտնվելու մարդասիրական օգնությունը տեղափոխող օդանավում:

  • «ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱԿԱՏԸ» ՏՂԱՆԵՐԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ԴԵՊՔՈՎ ՆԱՄԱԿՆԵՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    2023-08-30 11:21

    «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» դատապարտում է Հակարիի անօրինական անցակետում տղաների առևանգման դեպքը և այդ առիթով տասնյակ անհատական նամակներ է ուղարկել միջազգային կազմակերպություններին, այդ թվում և համաշխարհային ֆուտբոլային ակումբներին ու ֆեդերացիաներին: Հայտնում են ճակատի ֆեյսբուքյան էջում:

  • Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ ԱԼԻԵՎՅԱՆ ՑԵՂԱՍՊԱՆ ՌԵԺԻՄԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԷԺԱՆԱԳԻՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՔԱՅԼԸ ԿԱՏԱՐԵԼ

    2023-08-30 08:45

    Ալիևյան ցեղասպան ռեժիմը, 261 օր շրջափակելով և 77 օր լիակատար պաշարման պայմաններում պահելով Արցախի ժողովրդին, որոշել է հերթական էժանագին քարոզչական քայլը կատարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագաի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

  • Կայծ ՄԻՆԱՍՅԱՆ․ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՄՆԱ

    2023-08-29 09:29

    Նկատի ունենալով Արցախում տիրող ներկայիս ծանր իրավիճակը՝ շեշտը պետք է դնել հասարակական կարծիքի վրա, և անել ամեն ինչ՝ Արցախի ժողովրդին ցույց տալու, որ իրենք միայնակ չեն։ Պետք է ինչքան հնարավոր է արագ անել այնպես, որ օտարերկրյա մարդասիրական կազմակերպությունները, լրագրողները, տարբեր երկրների պատվիրակությունները շաբաթական 3-4 անգամ այցելեն սահմանային գոտի՝ Լաչինի միջանցքի սկիզբ։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի փորձագետ Կայծ Մինասյանը։

  • Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԲԱ ՈՒ՞Ր ԵՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ ԿԵՂԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՔԱՐՈԶՈՂՆԵՐԸ, ԲԱՆ ՉԿԱ՞ ԱՍԵԼՈՒ

    2023-08-29 09:23

    ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների առանգմանը.

  • ԱԼԻԵՎԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ. ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՐԴԵՆ ՆՇԱՆԱԿԵԼ Է ԹԻՎ 1 ՄԵՂԱՎՈՐԻՆ

    2023-08-28 18:09

    Ջերմուկում ադրբեջանական ագրեսիայի (2022թ.սեպտեմբերի 13) առաջին տարելիցի և 44-օրյա պատերազմի մեկնարկի (2020թ. սեպտեմբերի 27) երրորդ տարելիցի նախաշեմին Երևանում և Ստեփանակերտում հաճախակի են դարձել կանխատեսումները նոր ագրեսիայի մասին։ Դա տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստից անմիջապես հետո։ Մի՞թե որևէ մեկը այլ ելույթ էր ակնկալում լրտեսական մականունով արտգործնախարարից։ Քաղաքագետներն ասում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը վերջնականապես արձակեց Ալիևի ձեռքերը՝ «հակաահաբեկչական գործողություն» ցուցանակի տակ նոր ագրեսիա սկսելու համար:

  • The Critic. ՃԳՆԱԺԱՄԸ, ՈՐԸ ՄԵՆՔ ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆՔ

    2023-08-28 09:29

    Հայաստանի հմայող գեղեցիկ ժողովրդական երաժշտության, համեղ խոհանոցի և հարատև հպարտության հետևում թաքնված է մահաբեր հալածանքների, ցեղասպանության և լքվածության ողբերգական պատմությունը: Այժմ, անցյալի սարսափները կարող են կրկնվել, եթե որքան հնարավոր է շուտ ինչ-որ բան չձեռնարկվի՝ կապված Հայաստանի հարևանի՝ Ադրբեջանի մարդասպանական մտադրությունների և գործողությունների հետ, գրում է Փոլ Բրայանը՝ «Ճգնաժամը, որը մենք անտեսում ենք» հոդվածում բրիտանական The Critic հրատարակության մեջ։

  • Գրիգոր ԲԱԼԱՍԱՆՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒ ՄԵՋ Է

    2023-08-28 09:08

    Հայաստանի արտաքին քաղաքական գլխավոր ուղղությունները պետք է լինեն Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը, քանի որ այս եռանկյունու մեջ է Հայաստանի` որպես պետություն փրկությունը։ Այս տեսակետը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

  • Խուան ՄԵՆԴԵՍ. ԼՂ ՀԱՅԵՐԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԼՈՒՐՋ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ՎՆԱՍՆԵՐ ԿՐԵԼ

    2023-08-26 12:56

    ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր Խուան Մենդեսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների պատվիրակությունների և բազմակողմ հումանիտար համագործակցության շահագրգիռ կողմերի մասնակցությամբ նիստին խոսել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի մասին։