ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԱՌԱՆՑՔԸ

2023-08-26 10:52

Այս սյունակի գաղափարը ծագեց 2023 թ. հուլիս ամսին Իրան հերթական այցից հետո, որը կազմակերպել էր «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը։ Այցը նախատեսված էր «Հայկական համալսարանի» շուրջ 60 շրջանավարտների համար և նպատակ ուներ վերջիններիս հնարավորություն տալ՝ ծանոթանալու Իրանին։ Երբ Սյունիքում հատեցինք հայ-իրանական սահմանը, իսկ դրան հաջորդող 10 օրերի ընթացքում հետևեց ուսանողների հարցերի տեղատարափ ծանոթ ու միաժամանակ անծանոթ Իրանի մասին, նորից ինքս ինձ համար արձանագրեցի, որ կարիք կա, որ այն, ինչ ներկայացնում ենք մեր ուսանողներին, ներկայացնենք ավելի լայն հանրությանը՝ բացատրելով Հայաստան-Իրան առանցքի կարևորությունը։