ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Թուրք ցեղասպանագետ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎՏԱՐԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻՆ

2023-08-05 09:28

Թուրք պատմաբան, սոցիոլոգ, ցեղասպանագետ, ԱՄՆ-ի Քլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը, «Օրբելի» վերլուծական կենտրոնի հարցմանն ի պատասխան՝ գնահատել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա «դասական էթնիկ զտման» քաղաքականություն է որակել Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, գրում է ermenihaber-ը։

  • ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԿԱ: ՈՒՐԵՄՆ ԻՆՉՈ՞Ւ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՏԱՐԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

    2023-08-04 19:17

    Այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը ադրբեջանական ճանաչեց Լեռնային Ղարաբաղը, երբ իրենք ասացին այդ մասին, Ռուսաստանի հասցեին որևէ դժգոհությունները՝ ջանքերի անբավարարության վերաբերյալ, կրկնակի անտեղի են դիտվում։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքերով, բարձր մակարդակով բազմիցս նշվել է ռուսական խաղաղապահ զորակազմի ավանդը տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, շեշտվել է իրավիճակի կարգավորմանն ուղղված նրա գործունեության պահանջվածությունը: «Ուստի այդ ամենը կասկածի տակ առնելու այդպիսի ինչ-որ փորձերը մեծ հարցեր են առաջացնում։ Ինչո՞ւ է դա արվում: Դե, և առհասարակ, այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը ադրբեջանական ճանաչեց Լեռնային Ղարաբաղը, երբ իրենք ասացին այդ մասին, Ռուսաստանի հասցեին որևէ դժգոհությունները՝ ջանքերի անբավարարության վերաբերյալ, կրկնակի անտեղի են դիտվում»,- հայտարարել է Զախարովան։

  • Վլադիմիր ՍՊԻՎԱԿՈՎ․ ԱՐՄԵՆ ԵՎ ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԼՈՒՐՆ ԻՆՁ ՇՈԿԻ ՄԵՋ ԳՑԵՑ

    2023-08-04 17:51

    Արմեն և Սերգեյ Սմբատյանների կալանավորման և առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպման վերաբերյալ լուրն ինձ ուղղակի ցնցել է։ Այս մասին ասել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության արտիստ, Ֆրանսիայի պատվավոր լեգեոնի սպա, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ, ՌԴ «Հանուն Հայրենիքի» շքանշանակիր, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մոսկվայի միջազգային երաժշտական տան նախագահ Վլադիմիր Սպիվակովը։

  • Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԿ ԱՆՑԱԿԵՏՈՎ ԼՈՒԾՎԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-08-04 11:42

    Մարգարայի կամրջի մոտ հայկական անցակետի կառուցումը իշխանությունը ներկայացնում է իբրև հայ-թուրքական սահմանի վերաբացում: Մինչդեռ, հայ-թուրքական բանակցություններում թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչը, դեռ փետրվարին հայտարարեց, որ կամուրջը բացվելու է միայն երրորդ երկրների քաղաքացիների համար: Փորձագիտական հանրությունը մտավախություն ունի, որ այդ երրորդ երկրի քաղաքացիները կարող են լինել հատկապես ադրբեջանցիները:  

  • Գուրգեն ՆԵՐՍԻՍՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՎԱՍՏԱՑՈՒՑԻՉ, ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ «ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» Է ՓՈՐՁՈՒՄ ՄԱՏՈՒՑԵԼ ԼՂ ԺՈՂՈՎՐԴԻՆ

    2023-08-04 11:25

    Քաղաքացիական անձանց պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիան արգելում է նվաստացուցիչ, վիրավորական, մարդկային արժանապատվության դեմ ոտնձգող «մարդասիրությունը»: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԼՂ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

  • «Հրապարակ»․ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ ԿՆՇԱՆԱԿՎԻ, ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԳՏԵԼ ԵՆ

    2023-08-03 11:22

    Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում կարծես թե ռեստարտի անհրաժեշտություն է առաջացել, և կողմերը, դա գիտակցելով, որոշել են ինչ-ինչ քայլերի գնալ: Դրանցից առաջինը դեսպանների փոփոխությունն է: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

  • Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ԱԼԻԵՎԸ ԲԱՑԱՀԱՅՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ՎԱՂՈՒՑ Է ԾՐԱԳՐԵԼ ՑԵՂԱՍՊԱՆԵԼ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ

    2023-08-03 08:37

    Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը անդրադարձել է Ալիևի՝ Euronews-ին տված հարցազրույցին․

  • ԱՆՊԱՐԿԵՇՏ ԱՌԱՋԱՐԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

    2023-08-02 19:35

    Թուրքիան կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը՝ համարելով, որ դա թույլ կտա կայունություն ապահովել իր շրջակա տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Անկարայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո։ Հեռարձակումը վարել է TRT հեռուստաալիքը։ «Թուրքիան աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանին և Հայաստանին, ու կոչ անում միջազգային հանրությանը ևս աջակցել դրանց՝ տարբերություն չդնելով երկրների միջև։ Տարածաշրջանում կայունության ճանապարհն ընկած է խաղաղության համապարփակ պայմանագրի ստորագրման միջով, և դրա համար կարևոր նշանակություն ունի Զանգեզուրի միջանցքի բացումը»,- ասել է Ֆիդանը։ Լաչինի միջանցքը նա անվանել է Ադրբեջանի տարածք, նշելով, թե Բաքուն իրավունք ունի ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք այնտեղ հարկ կհամարեն՝ ինքնիշխան իրավունքների պաշտպանության և սեփական անվտանգության ապահովման համար, հաղորդում է News.am-ը։

  • Մարիա ԶԱԽԱՐՈՎԱՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՀԱՍԿԱՆԱԼԻ ՉԷ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-08-02 14:39

    Իհարկե, տրամաբանությունը քիչ հասկանալի է։ Այնպիսի զգացողություն է առաջանում, որ 2022-ը այս ուղղությամբ, Հայաստանի ղեկավարության տեսակետով, եղել է շատ հեշտ ու հանգիստ, այո՞։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ բանակցային ակտիվությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակում նվազել է, որովհետև ՌԴ-ն չի կարող իր ամբողջ էներգիան ուղղել այս ուղղությամբ, քանի որ զբաղված է Ուկրաինայում։  

  • Սերգեյ ԿԱՌՆԱՈՒԽՈՎ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՈՐԾԵԼՈՒ Է ԼԿՏԻ, ԱՆՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ և ԱԳՐԵՍԻՎ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՓՈՐՁԵԼՈՒ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-08-02 10:52

    Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ռուս փորձագետ Սերգեյ Կառնաուխովը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառները: