Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱՐԴՅՈՔ ԿԼԱԱՐԸ ԿԱՌԱՋԱՐԿԵՐ ՎԱՐՇԱՎԱՅԻ ԳԵՏՏՈՅՈՒՄ ՀԱԼԱԾՎՈՂ ՀՐԵԱՆԵՐԻՆ «ԻՆՏԵԳՐՎԵԼ» ՆԱՑԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ
«Լաչինը փակ է, թող Աղդամից օգտվեն» ոճի մեկնաբանությունները, որ այսօր հնչել են ԵՄ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարի շուրթերից իրենց ցինիզմով կարող են համեմատվել միայն մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ գլխատված թագուհի Մարիա Անտուանետտայի «աղքատները հաց չունեն, թող հրուշակեղեն ուտեն» հայտնի արտահայտության հետ։ Այս գրառումն արված է ՀՀԿ կալանավորված փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջում.