ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԵՐԻ ԳԱԳԱԹ ԲԱՐՁՐԱՑԱԾ ՆԱՎԵՐԻ ՌՈՄԱՆՏԻԿԱՆ…

2023-03-30 20:16

Ի՞նչ է ասել Բլինքենը «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի զանգը Ալիևին կանգնեցրեց սադրանքները Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին։ Մեկ շաբաթ անց Բլինքենը զանգահարել է Փաշինյանին և ասել, որ ԱՄՆ-ը կասեցրել է ագրեսիան, և որ իրենք պատերազմ թույլ չեն տա»,- հայտարարել է Եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը։ Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ է Բլինքենի ասածի մասին հայտնում ոչ թե ինքը՝ Փաշինյանը, այլ ավտոբուսային ուժի առաջնորդը։ Միգուցե այն պատճառով, որ պետքարտուղարն ամենևին էլ դա չի ասել, կամ ասել է ոչ այնքան դա: