ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Սամվել ԿԱՐԱՊԵՏՅԱՆ․ ԵԱՏՄ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ԵՎ ԴԵՊԻ ԵՄ ՇՐՋՎԵԼԸ ԼՈՒՐՋ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ

2025-04-14 08:17

ԵԱՏՄ-ից դուրս գալը և դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են Հայաստանի համար լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ։ Ինչպես հայտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը, այս մասին Մոսկվայում կայացած Հայ գործարարների ասոցիացիայի (ՀԳԱ) կազմակերպած բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։

  • Սերգեյ ՄԵԼՔՈՆՅԱՆ. ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ՈՐԱԿ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ

    2025-04-14 08:07

    Ապրիլի 10-ին ավարտվեցին հայ-իրանական համատեղ երկօրյա զորավարժությունները։ Դրանք նախատեսում էին սահմանային անցակետերի վրա հիպոթետիկ ահաբեկչական խմբավորումների հարձակումները չեզոքացնելու գործողություններ։ Զորավարժությունների հիմնական նպատակը սահմանային անվտանգության ամրապնդումն է։

  • Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ 5000 ՀԱՅ ՏՂԱՅԻ ՄԱՀԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԵՐԿՐՈՒՄ ՖՈՐՈՒՄԻ ԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ, ԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-04-12 15:53

    Իշխանությունը խոստումներ է տվել՝ մեզ շեղելու համար։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։  

  • ԿԵՂԾ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՏ. ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ` ՎԱՏԻԿԱՆԻ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

    2025-04-12 11:47

    Երուսաղեմի Հայ առաքելական պատրիարքարանը խստորեն դատապարտել է Վատիկանում անցկացված «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» միջոցառումը և այն որակել որպես կեղծ պատմագրության ակտ։

  • ԵՐԲ ՀՀ-Ն ԼՈՒԾԱՐԻ ԵԱՀԿ ՄԽ-Ն, ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՃԱՆԱՉԻ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԻ» ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

    2025-04-11 18:31

    Փակելով Արցախի թեման՝ շնորհիվ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների, Ադրբեջանը արդեն գրեթե բաց ձևով աջակցում է Կիպրոսի գրավված հատվածներում ստեղծված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» միջազգային ճանաչմանը։

  • «ՈՉ ԴՐԱԽՏ» ՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր

    2025-04-11 08:11

    Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը կարող է տևել 4-5 տարի: Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։ Նա հիշեցրել է, որ 2024 թվականի դեկտեմբերին Երևանում պաշտոնապես մեկնարկել են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները։ Ակնկալվում է, որ հունիսին ԵՄ-ն Հայաստանին կներկայացնի գործողությունների ծրագիրը։ Դրանից հետո երկիրը պետք է կատարի մի շարք պարտավորություններ և ամենամյա հաշվետվություններ ներկայացնի ձեռք բերված առաջընթացի մասին: «Իմ նշած ժամկետները հարաբերական են նաև այս առումով, քանի որ մեր առջև տարբեր խնդիրներ են, միայն կենսաչափական համակարգի ներդրումը չէ։ Օրինակ, կարող են պահանջել նվազեցնել ԵՄ երկրներում ապաստան հայցող քաղաքացիների թիվը, որոնք 2023 թվականին ավելի քան 5 հազար էին, իսկ 2024 թվականին՝ ավելի քան 6 հազար։ Մենք պետք է փոխենք մարդկանց մտածելակերպն ու միգրացիոն վարքը»,- պարզաբանեց Դավթյանը։

  • Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    2025-04-10 10:30

    Հայաստանն ու Իրանը տևական ժամանակահատվածում առաջին անգամ զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժություն կանցկացնեն։ Ասել, որ սա արտառոց իրադարձություն է, նշանակում է ոչինչ չասել։ Մինչև վերջերս նման զորավարժությունները գրեթե ֆանտաստիկայի ժանրից էին։ Դրա համար կային օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Իրանի նկատմամբ արևմտյան ճնշումների ֆոնին Հայաստանի իշխանությունները միշտ խուսափել են համագործակցել Իրանի հետ այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին ռազմականն է։ Սակայն վերջին 4-5 տարիների իրադարձությունները, կարելի է ասել, փոքր ինչ փոխել են իրադրությունը։

  • ՈՉ ԹԵ ԱԼԻԵՎՆ Է ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ, ԱՅԼ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՄ-ԻՑ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ

    2025-04-10 10:25

    Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանը պետք է տրամադրի անխոչընդոտ ճանապարհ՝ առանց մաքսային ու սահմանային հսկողության:

  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿ ՀԱՍԿԱՆԱ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՐԵՆ ԴՈՒՐՍ Է ԴՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

    2025-04-09 15:19

    Հարցազրույց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ:

  • ԻՆՉՈՒ՞ ԵՔ ԿՐԿՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՅՏՆԻ ԹԵԶԵՐԸ

    2025-04-09 08:55

    Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հարցեր է ուղղել ՀՀ ԱԳՆ–ին։