«Փաստ». ՏՈՏԱԼ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ, ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ, «ՌԵԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ» ԹԵՄԱՅՈՎ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ Արցախում ամենաբարձր մակարդակով ակնարկում են Ադրբեջանին ինտեգրվելու առաջարկությունը ընդունելի համարող ինչ-որ ուժերի կամ անհատների առկայության հնարավորության մասին, վերջին երկու ամիսներին Ադրբեջանում ինտենսիվ քարոզչություն է իրականացվում Արցախի, այսպես կոչված, «ռեինտեգրացիայի» հետ կապված։ Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տարբեր «էքսպերտների» միջոցով հանրային հարթակում և խոսույթում «ռեինտեգրացիայի» և համակեցության թեզեր տիրաժավորել։