Արցախի ԱԳՆ․ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ
2023 թ․ փետրվարի 18-ին կայացած Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահն արել է մի շարք հայտարարություններ՝ միտված Արցախի ժողովրդի դեմ վարվող հանցավոր քաղաքականության քողարկմանը և պատճառահետևանքային կապերի խախտման միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էության խեղաթյուրմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Արցախի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարություններին: