ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

«Փաստ». ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԴԺԳՈՀ Է ԴԵՍՊԱՆԻՑ

2023-02-18 12:24

«Փաստ» թերթը գրում է. «Մարտի 7-9-ը Բեռլինում կայանալու է համաշխարհային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկը: Կազմկոմիտեից Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը նամակ են ուղարկել, որտեղ ուղիղ տեքստով զգուշացնում են, ընդ որում՝ խստորեն, որ արգելվում է «քաղաքական բնույթի» որևէ նյութ, նմուշ ներկայացնել ցուցահանդեսին։ Ավելին, հատուկ շեշտվում է, որ իրենց «խորհուրդը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին», և հղում է արվում ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերին՝ թիվ 822, 853, 874, 884։