ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ ԼՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ ԵՎ ՄԱՀԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ` ԼԱՉԻՆԻ ՄԱՍԻՆ

2023-01-31 10:03

«Էկոակտիվիստներից» շատ քչերն են իրականում ակտիվիստներ։ Բազմաթիվ լուսանկարներ կան, որտեղ ցուցարարները հայտնի համաթյուրքական, ուլտրաազգային խմբի՝ «Գորշ գայլերի» ձեռքի շարժումն են անում: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ ասաց միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու Մարտին Լոուրենսը։

  • ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՐԱԴՈՔՍԸ ԵՎ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՖԵՆՈՄԵՆԸ

    2023-01-30 20:00

    Արցախի շրջափակումը շարունակվում է արդեն ավելի քան մեկուկես ամիս։ Հումանիտար առումով հանրապետությունում իրավիճակը հիրավի աղետալի է։ Չկա ջերմություն, չկա լույս, չկան նվազագույն պայմաններ սոցիալական օբյեկտների և արդյունաբերական արտադրության նորմալ գործունեության համար, չկա սնունդ և դեղորայք... Թվում է, թե վերոթվարկյալ ամենը ոչ մի հնարավորություն չի թողնում իրավիճակը շտկելու համար. հակառակը, պարզապես ստիպում է թևաթափ լինել:

  • ԴԻՏՈՐԴՆԵՐ՝ ՑԱԾՐ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆՈՎ ԵՎ ՎԵՐԱՑԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՎ

    2023-01-30 17:39

    ԱՄՆ-ը ողջունում է գործընկերների, այդ թվում Եվրոպական Միության ջանքերը՝ տարածաշրջանում (Հարավային Կովկասում) վստահության ամրապնդման ու Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը հինգշաբթի օրը տեղի ունեցած ճեպազրույցում, մեկնաբանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին ՌԴ ԱԳՆ հայտարարությունը։ Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ը հաղորդագրություն էր տարածել, որում մտավախություն էր հայտնել, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների ներկայությունը կարող է աշխարհաքաղաքական դիմակայություն հարուցել տարածաշրջանում և սրել առկա հակասությունները: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը և ռուս սահմանապահները ԵՄ դիտորդների հայտնվելուն կարձագանքեն տեղում իրավիճակի հաշվառումով: «Մասնավորապես, ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ապա Միացյալ Նահանգները չի մասնակցել 2020թ. նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի հաստատմանը, ինչը հանգեցրել է ռուս խաղաղապահների տեղակայմանը, ուստի ես պարզապես ոչինչ չունեմ առաջարկելու այս հարցով։ Բայց, իհարկե, ինչպես գիտեք, սա շատ կարևոր հարց է պետքարտուղարի համար և այն է, ինչին նա մեծ ուշադրություն է հատկացնում»,- ասել է Պատելը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

  • Վահե ԴԱՎԹՅԱՆ․ ԱՅԴ Ի՞ՆՉՆ Է ՈՐԱԿԱՊԵՍ ՓՈԽՎԵԼ ՀԱՅ-ԵԳԻՊՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

    2023-01-30 12:44

    Եգիպտոսի նախագահ աս-Սիսիի այցը Երևան պետք է գնահատել՝ հետևյալ հանգամանքները հաշվի առնելով.

  • ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՉԻ ՍՏԱՑՎԻ

    2023-01-30 10:54

    Կան մի շարք նախադրյալներ հայ-թուրքական հակամարտության մեջ, որոնց իմացությունը կարևոր է:

  • Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԲԱՑԱՀԱՅՏ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ

    2023-01-28 10:15

    ԱԺ-ի փոխանցմամբ՝ հրապարակվել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի ելույթը «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների շուրջ» քննարկման հարցով:

  • Վիգեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԶՀԵՏԵ ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱԾԵՑԻՆ ՍԻՐԻԱՅԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-01-27 18:02

    Հայաստան ԵՄ-ի առաքելություն ուղարկելու կապակցությամբ Ռուսաստանն աննախադեպ կոշտ հայտարարությամբ հանդես եկավ, սա նախազգուշացում է և այնպիսի տպավորություն է, որ վերջին նախազգուշացումն է: Այս մասին հունվարի 27-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։  

  • «Ժողովուրդ»․ ՈՎ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

    2023-01-27 13:41

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնում առաջադրելու հարցում մեծ դերակատարում են ունեցել Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպաններ:

  • ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ «ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԱՐՑԵՐ» ԹԵՄԱՅՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-01-26 18:34

    Հունվարի 26-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Մոսկվա-Երևան տեսակամուրջ՝ «Ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերը» թեմայով։  

  • Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ․ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՆ ԳԱԼԻՍ ԵՄ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ․ ՄԵԾ ՎՏԱՆԳ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-01-26 15:54

    Ի՞նչ է անելու ժամանող ԵՄ դիտորդական առաքելությունը և ի՞նչ խնդիր է լուծելու․ հարցին ի պատասխան ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նշում է, որ նրանց խնդիրը այդտեղ բախումները կասեցնեը չի, հետախուզական աշխատանք են կատարում և անհրաժեշտության դեպքում բախումներ հրահրում ինչպես Հարավսլավիայում, Կոսովոյում, այնպես էլ՝ մեր մոտ։