ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Արամ ՕՐԲԵԼՅԱՆ․ ԵԹԵ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԳՈՐԾԵԼ

2022-12-31 10:32

Եթե դիտարկվում է, որ ՀՀ ինքնիշխանությունը պետք է պաշտպանվի Քրեական օրենսգրքով, ապա շատ լուրջ, խնդրահարույց վիճակում ենք գտնվում, որովհետև առաջանալու են կիրառական պրոբլեմներ, այսինքն` անհրաժեշտ է հասկանալ, թե տվյալ հոդվածը երբ և որտեղ կարող է կիրառվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը։

  • ՀԵՐԹԱԿԱՆ ԶԻՋՈՒՄԸ ԱՆՑՆՈՂ ՏԱՐՎԱ ԱՎԱՐՏԻՆ։ ԱՐԴՅՈՔ ՎԵՐՋԻ՞ՆԸ

    2022-12-30 20:03

    Արցախի կառավարությունը «Base Metal» ընկերության ղեկավարության հետ համատեղ որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Կաշենի և Դրմբոնի հանքերի աշխատանքը։ Արցախի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի և միջազգային այլ մասնագիտական կազմակերպությունների համապատասխան կառույցներին՝ կարճ ժամկետներում հանքավայրերում միջազգային բնապահպանական փորձաքննության անցկացում կազմակերպելու խնդրանքով։ Նպատակը՝ ապացուցել, որ հանքերի մշակման ժամանակ պահպանվում են բնապահպանական բոլոր անհրաժեշտ նորմերը։

  • ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՆՈՐ ՓՈՒԼ. ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ»՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ

    2022-12-30 17:32

    Ալիևի կողմից վերահսկվող լրատվամիջոցներն հայտարարել են «ազգային պայքարի նոր փուլ», որն ուղղակիորեն ենթադրում է նկրտումներ Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ։ Հրապարակված հոդվածն ուղեկցվում է համապատասխան քարտեզով և ընդհանուր առմամբ հոդվածն ու քարտեզն ակնհայտորեն որոշակի հոգեբանական ազդեցություն թողնելու նպատակ ունեն։ Այսպիսով, Ադրբեջանի իշխանությունների խոսափողը՝ haqqin.az-ը, հայեցակարգային հոդված է հրապարակել «Ազգային պայքարի նոր փուլ. Արևմտյան Ադրբեջան» վերնագրով։

  • «Հրապարակ»․ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ ԵՆ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ՉԳԱԼ

    2022-12-30 11:43

    «Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերությունները կրկին սրացման փուլ են մտել։ Սկզբում իշխանական ցածր էշելոններն էին Լաչինի միջանցքի մեղքը բարդում ՌԴ-ի, ռուս խաղաղապահների վրա։ Հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսեց ճնշումների մասին, իսկ երեկ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց. «Եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունություն ու անվտանգություն ԼՂ-ում, ապա պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի ԱԽ-ում` ԼՂ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի լրացուցիչ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»։

  • Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ՆՈՒՅՆԻՍԿ ՈՒԹ ԹԻԶ ՀՈՂ «ՊԱՀԱՆՋԵԼՈՒ» ՀԱՄԱՐ ԲԱՔՎԻ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ՈՉ ՄԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՄՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ

    2022-12-29 10:21

    Նույնիսկ, պատկերավոր ասած, ութ թիզ հող «պահանջելու» համար Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանին չի կարող ներկայացնել ոչ մի պատմական, մշակութային կամ հստակ իրավական փաստարկ, ուստի մեր սրբազան հողի որևէ թիզ չի կարող զիջվել բարբարոսներին: Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը` անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի նախօրեի այն հայտարարությանը, որ Հայաստանը 8 գյուղ պետք է վերադարձնի:

  • ԱՀՆՐԱԺԵՇՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

    2022-12-28 10:37

    Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը՝ ներկայացնելով նամակի թարգմանությունը.

  • Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-12-27 09:09

    Մինչև չհստակեցվի Հայաստանի դիրքորոշումը այս հարցում, և մինչև մենք չփոխենք նահանջողական քաղաքականությունը և ազգային-ազատագրական շունչ չտանք, ապա Ադրբեջանն անշեղորեն կատարելու է իր ցեղասպանական ծրագիրը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Ազնավուրի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։  

  • Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ․ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՆՈՐ ՓՈՒԼԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԲՈԼՈՐ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ

    2022-12-27 09:08

    Արցախում նախօրեին տեղի ունեցած հանրահավաքով տրվել է համազգային պայքարի նոր փուլի մեկնարկը, կարծիք է հայտնել Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՍԿՍԵԼ ՊԱՐԶ ՔԱՅԼԵՐԻՑ

    2022-12-26 14:55

    Ադրբեջանական մամուլի երեկվա երկու հիմնական թեմաներն էին 1. «Հայաստանի հանրային հեռուստատեսությունն ամբողջովին անտեսել է Ստեփանակերտի հանրահավաքը» 2. ՀՀ վարչապետի տիկինը հայտարարել է, թե Արցախում ստիպում են երեխաներին մասնակցել ակցիաների` «բացեք Լաչինի միջանցքը» պաստառներով։