ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Դերենիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ՀՆԴԿԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ ԿԱՄ Ի՞ՆՉ ՕԳՈՒՏ ԻՍԿԱՆԴԵՐԻՑ, ԵԹԵ ՎԵՐՋԻՆԻՍ ԹԻՐԱԽԸ ՍԽԱԼ Է ԸՆՏՐՎԱԾ

2022-12-22 18:56

Վերջին շրջանում Հայաստանի հանրության շրջանում նկատվում է մեծ խանդավառություն Հնդկաստանից մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ զենքի ձեռքբերման կապակցությամբ։ Իհարկե, շատ կարևոր է 44-օրյա պատերազմից հետո ըստ տարբեր գնահատականների մի քանի միլիարդ դոլարի հասնող զենքի կորուստների վերականգնման ձգտումը՝ ցանկացած աղբյուրի պարագայում, թեև տարօրինակ է, որ այդ ուղղությամբ որոշակի ակտիվություն է նկատվում պատերազմից միայն 2 տարի անց։ Ինչև, կցանկանայի կանգ առնել Հայաստանի կողմից սպառազինության ձեռք բերման մի քանի կարևոր ասպեկտների վրա։

  • ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԱՆՀԱՊԱՂ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ՝ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏՆ ԱՐՑԱԽՈՒՄ

    2022-12-22 11:36

    «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անդամները և համաշխարհային մարդասիրական համայնքի առաջնորդները տարածել են հայտարարություն Արցախում տիրող ներկա իրավիճակի վերաբերյալ, որն սպառնում է վերածվելու տարածաշրջանում լայնածավալ հումանիտար ճգնաժամի։ Միջազգային ճանաչում ունեցող իրավապաշտպաններն ու խաղաղության ակտիվիստները չափազանց մտահոգված են աշխարհի անտարբերությամբ և անհապաղ գործողությունների կոչ են անում.

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՌԴ-ԻՆ ՀԻՇԵՑՐԵՑԻՆ, ՈՐ ՄԻՋԱՆՑՔԸ ՈՉ ԹԵ ՄԱՍԱՄԲ, ԱՅԼ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ Է ՓԱԿ

    2022-12-22 09:12

    Ադրբեջանցիներն այսօր ՌԴ-ին հիշեցրեցին, որ միջանցքը ոչ թե մասամբ, այլ ամբողջությամբ է փակ՝ թուրք դեսպանի «ակցիայի վայրում» հայտնվելը վկա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

  • Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ՄՈՒՐԱՑԿԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱԿ ԱԽ ՆԻՍՏ

    2022-12-21 18:23

    Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հայ ժողովրդին հաղթողից դարձնել խաղաղություն ու հիմա նաև ապաշրջափակում մուրացող ժողովուրդ։ Ոմանց համար դա բնական վիճակ է․ մենք ականատեսն ենք դառնում խնդրագրերի ու մուրացկանության շքահանդեսի։ Այս մասին գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

  • Կոստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇՏԱՊՈՒՄ Է ՀԱՍՆԵԼ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ԹՈՒՐՔԻԱՆ ՆՐԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է

    2022-12-21 14:05

    Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը դեկտեմբերի 20-ին ռուսական Առաջին ալիքի «Ժամանակը ցույց կտա» հաղորդման ժամանակ անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակուման փաստին, որ Արցախի Հանրապետության (ԼՂՀ) և Հայաստանի միակ կապող օղակն է:

  • ԱՄՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՋՈՆ ՔԵՆԵԴԻԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

    2022-12-21 11:41

    ԱՄՆ-ի ազգային արխիվը հրապարակել է հազարավոր փաստաթղթեր՝ կապված 1963թվականին նախագահ Ջոն Քենեդիի սպանության հետ այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը հրապարակումը թույլատրող կարգադրություն է տվել։

  • ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

    2022-12-20 19:57

    Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված պատմությունը կարելի է դիտարկել ամենատարբեր տեսանկյուններից. աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, հումանիտար... նույնիսկ էկոլոգիական։ Եվ բոլոր այդ տեսանկյուններից ադրբեջանական կողմը անգամ ոչ թե շրջափակել է Արցախը, այլ առհասարակ պատանդ վերցրել 120 հազար մարդու։ Ահաբեկչական լավագույն ավանդույթներով: Թեպետ, դա ամենևին էլ զարմանալի չէ: Գործողությունների ահաբեկչական մեթոդների նկատմամբ հակվածություն Բաքուն ցուցաբերում է եզակի հետևողականությամբ։ Իրականում զարմացնում է աշխարհի համբերատարությունն ու հանդուրժողականությունը այդ բացահայտ հանցավոր քայլերի նկատմամբ։

  • Հարութ ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ․ ԲԵՐՁՈՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՓԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ, ԻՐԱՆԸ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ Է՝ ՓԱԿԵԼ Է ԲԱՔՈՒ-ՆԱԽԻՋԵՎԱՆ ՄԱՅՐՈՒՂԻՆ

    2022-12-20 15:28

    Արդեն քանի օր է լռել եմ տեսնեմ մեր գործող իշխանությունը կխոսի՞ թե՞ կփորձի Բերձորի խնդիրը շահարկել մեր բնական դաշնակիցներին փչացնելու նպատակով։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է «Փակագիծ» վերլուծական հարթակի համակարգող, իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը:

  • Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ․ ԱՐՑԱԽՈՒՄ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

    2022-12-20 15:21

    Արցախում հումանիտար արտակարգ իրավիճակն անխուսափելի է. Արդեն ավելի քան 9 օր է` Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից: Շուրջ 120 000 արցախցիներ կրում են հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

  • ՄՈՒՐԻ ԱՅՑԸ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՊԱՐԶԱԲԱՆԵԼ, ԹԵ ԻՆՉ Է ՔՆՆԱՐԿԵԼ «ՄԻ-6»-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ

    2022-12-20 07:52

    Արցախի վերջնական հանձնման և Հայաստանի թուրքացման ուղղությամբ անխոնջ աշխատող ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 12-ին Լոնդոնում հանդիպել է բրիտանական ՄԻ-6-ի՝ արտաքին հետախուզության (պաշտոնական անվանումը՝ «Մեծ Բրիտանիայի ԱԳՆ գաղտնի հետախուզական ծառայություն») ղեկավար Ռիչարդ Մուրի հետ։ ՀՀ Անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը սահմանափակվեց ընդհանուր հերթապահ հաղորդագրությամբ, թե իբր՝ Լոնդոնում Գրիգորյանի հանդիպումները նվիրված էին «անվտանգության ոլորտում հետագա համագործակցության հարցերին»։ Հիշեցնեմ, որ հենց դեկտեմբերի 12-ին արգելափակվեց Արցախի «կյանքի ճանապարհը»՝ Բերձորի միջանցքը։