ՄԱՀԱՊԱՏԻԺ ԿԻՐԱՌԵ՞Լ, ԹԵ՞ ԵԽ ԿԱԶՄՈՒՄ ՄՆԱԼ. ԸՍՏ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԳԵՏՆԵՐԻ` ՊԵՏՔ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ
Հայաստանում հնարավոր չէ մահապատիժ կիրառել, քանի դեռ ՀՀ–ն Եվրոպայի խորհրդի անդամ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը` անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առաջարկին։