ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԸ` ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ․ ՄԵԾ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ

2022-06-18 11:56

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԵԽԽՎ հայկական պատվիրակության որոշ անդամների հետ: Այս մասին հայտնումմ են ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը, ով հանդես է եկել հայտարարությամբ: