ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ԴՆԵԼ ՄԻՇԵԼԻ ՍԵՂԱՆԻՆ

2022-06-01 08:35

Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների գրեթե 90%-ն անընդունելի է համարում Արցախի բնակչությանը Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակ տրամադրելը: Այս մասին են վկայում «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանի ներկայացրած հետազոտության արդյունքները, հաղորդում Է Newsarmenia.am-ը։ Այսպես, այն հարցին, թե ընդունելի է արդյոք Արցախի բնակչությանն ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում, «միանշանակ անընդունելի է» պատասխան է տվել հարցվողների 83,3%-ը, «ավելի շուտ անընդունելի է»՝ 6%-ը: Ընդ որում տվյալ տարբերակը միանշանակ ընդունելի է համարել 1,5%-ը, ավելի շուտ ընդունելի՝ 2,9%-ը, դժվարացել է պատասխանել 6,4%-ը: «Ճնշող մեծամասնությունը՝ գրեթե 90%, նշել են, որ այդ մոտեցումն իրենց համար անընդունելի է»,- ասաց Նավասարդյանը:

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԻՆՉ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ Է ՎՐԱՆԸ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԹՇՆԱՄՈՒ ԿՐԱԿԻ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ

    2022-05-31 11:53

    Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են տարածում, որը ներկայացվում է որպես մի քանի օր առաջ, մեր զինծառայողի խոցման հատված։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

  • 560 ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԱՇՏ՝ ԿԵՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

    2022-05-31 09:11

    Հայաստանի ԱԳՆ-ը կրկին առաջարկել է Ադրբեջանին հայելային կերպով հետ քաշել զորքերը, հաղորդում է Sputnik Արմենիան: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտումը, որի հետևանքով զոհվել է շարքային Դավիթ Վարդանյանը: ԱԳՆ-ը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դրան նախորդել են Ադրբեջանի նախագահի ապակառուցողական և ռազմատենչ հայտարարությունները, այդ թվում՝ նկրտումները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: «Այս առումով ցանկանում ենք հիշեցնել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները 2021թ. մայիսից Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 45 քառակուսի կիլոմետր տարածք», - ասվում է հայտարարության մեջ: Մայիսի 28-ի սադրանքը և համանման նախորդ միջադեպերը, հրադադարի ռեժիմի խախտման փաստերը, ԱԳՆ-ի պնդմամբ, ևս մեկ անգամ հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման անհրաժեշտությունը, ինչի մասին հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է:

  • Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ԹՇՆԱՄԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՍՈՂԱՑՈՂ ՊԱՏԵՐԱԶՄ՝ ԴԱ ԿՈՉԵԼՈՎ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳ»

    2022-05-30 11:14

    Ադրբեջանը սողացող ձևով (անաղմուկ և մանր քայլերով) նվաճում է Սյունիքի մարզը՝ նորանոր տարածքներ վերցնելով փաստացի իր ԶՈՒ վերահսկողության տակ։ Այս մասին իր Տելեգրամ ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

  • Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԵԹԵ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԴԵՆ ԼՈՒԾՎԵԼ Է, ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ԻՆՉԻ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒ ԵՄ-Ի ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

    2022-05-30 09:10

    Եթե ամեն ինչ արդեն լուծվել է, մենք էլ ֆանտազիաները գիրկն ենք ընկել, այդ դեպքում ինչի է Ադրբեջանի ու ԵՄ-ի համար կարևոր Հայաստանի ստորագրությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

  • ՀԱՅՐԵՆԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՉԸ․ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԿԱՍԵՑՆԵՆՔ ԱՅՍ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԸՆԹԱՑՔՆ

    2022-05-28 17:59

    Սիրելի հայրենակիցներ, Մեր պետականությանն ուղղված սպառնալիքները ծայրահեղ խորացել են՝ հատելով բոլոր կարմիր գծերը։ Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային և քաղաքական ճգնաժամը ոչ միայն չի կասեցվում, այլև օրեցօր խորանում է։

  • Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՏԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

    2022-05-28 10:08

    20-րդ դարասկզբում, երբ թուրքերը բացարձակ չէին թաքցնում հայերի նկատմամբ իրենց ծրագրերը, հայ մտավորականությունը մինչև վերջ չէր հավատում, որ նույն այդ թուրքերը պատրաստվում են ցեղասպանել մի ամբողջ ժողովրդի, և իր ապագա դահիճների հետ նարդի էր խաղում։ Այժմ էլ՝ 21-րդ դարում, նույն անհեթեթ վիճակն է ստեղծվել, երբ ՀՀ գործող իշխանությունները փորձում են խաղաղության օրակարգ ստեղծել 44-օրյա պատերազմում իրեն հաղթած, 5 հազար երիտասարդի կյանք խլած Ադրբեջանի հետ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

  • Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ՔԱՆԻ՞ ՔԱՌԱԿՈՒՍԻ ԿԻԼՈՄԵՏՐ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ ԵՎ ՔԱՆԻ՞ ՀԱԶԱՐ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔ ԱՐԺԵ ՄԵԿ «ՀԱՅԿԱԿԱՆ» ԱՐԲԱՆՅԱԿԸ

    2022-05-27 18:20

    «Հայկական» արբանյակի թեման դարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեման. Իշխանության կողմնակիցները ջանք չեն խնայում համոզելու նախ իրենք իրենց, ապա նաև մնացածին, որ տեղի է ունեցել «աննախադեպ» իրադարձություն, և որ Հայաստանն այլևս տիեզերական մասշտաբի գերտերություն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

  • 2022-Ի ԹԵԺ ԱՄԱՌ

    2022-05-27 08:28

    Բրյուսելում Ալիևի և Փաշինյանի հետ եռակողմ բանակցությունների արդյունքներով Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտնի հայտարարության մեջ եվրոպական առաջնորդը խոսում է այն մասին, որ հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսվում է հուլիս-օգոստոս ամիսներին։ Դատելով ամենից, մինչ այդ Միշելը որոշակի շարժեր է ակնկալում Բրյուսելում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների ուղղությամբ։

  • Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ

    2022-05-26 12:43

    Արևմուտքը պատրաստ է աջակցել Հայաստանի միակողմանի զիջումներին տարածաշրջանային հարցերում: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։