Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՆՁՆԵԼ ՏԱՎՈՒՇԻ և ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԵՐԻ ՈՐՈՇ ՇՐՋԱՆՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը Բրյուսելում համաձայնել է սկսել խաղաղության պայմանագրի ստորագրումը, որի շրջանակներում նախատեսվում է այսպես կոչված «Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի» հանձնում Ադրբեջանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: