ԱԼԻԵՎՅԱՆ «ԴՐԱԽՏՈՒՄ» ՏԵՂ ՉԿԱ՞ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Մայմունահ Մոհդ Շարիֆին, հայտարարել է. «Ղարաբաղում և Զանգեզուրում մենք կստեղծենք դրախտի օրինակ երկրի վրա»: Հայտնի չէ, հասկացել է արդյոք տիկին Շարիֆը, որը մալազիական Պենանգ կղզու քաղաքապետն է և գենդերային ակտիվիստուհի, թե ինչի մասին է ճամարտակում Բաքվի բռնապետը՝ «դրախտ» խոստանալով ուրիշի հողում, և ինչ են մտածում այդ առնչությամբ ՄԱԿ-ում. այսպես թե այնպես, նրա արձագանքը մնաց կադրից դուրս: