ԷՐԴՈՂԱՆԻ ՆԵՈՕՍՄԱՆՅԱՆ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՅԼ ՈՒԺԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ
Մերձավոր Արևելքը խորը վերափոխումների է ենթարկվում, քանի որ նոր մրցակցությունները վերափոխում են նրա աշխարհաքաղաքական կարգը: Տասնամյակներ շարունակ տարածաշրջանում որոշիչ հակամարտությունը եղել է Սառը պատերազմը Իրանի և Պարսից ծոցի արաբական երկրների միջև՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, գրում է The Hill-ի համար Սենտ Փոլի Մաքալեստեր քոլեջի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Էնդրյու Լաթամը: