Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՍՊԱՍՎՈՂ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
34 տարի առաջ պետության վերածննդի հիմքում միացումն էր։ Պարզ գաղափար էր, որը ենթադրում էր միասնական ջանք, նպատակներ, դժվարություններ, ապրումներ և այլն։ Այսօրվա Հայաստանի փլուզման հիմքում բաժանումն էր։ Դարձյալ՝ պարզ մի գաղափար, որը ենթադրում է հասարակության տրոհում՝ մինչև ընտանիք։ 15-20 տարի համառորեն աշխատում էին հայաստանցի-ղարաբաղցի բաժանման վրա։ Հասան որոշակի հաջողության, բայց փլուզման համար պետք էր բացարձակ հաջողություն։ Դա բավարար չէր։