«Ժողովուրդ». ՆԻԿՈԼ ՎՈՎԱԵՎԻՉԸ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ. ՍԻՐԱԼԻՐ Է ԴԱՐՁԵԼ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քանի օր է՝ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները, քաղաքական վերլուծաբաններն ու պարզապես քաղաքացիները քննարկում ու զայրանում են Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարության վրա։ Նա, հիշեցնենք, խոսելով Հայաստանի՝ «Միութենական երկրի» մաս դառնալու անխուսափելիությունից՝ շեշտել էրգ «Հայաստանը փախչելու տեղ չունի։ Ինչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նիկոլ Վովայևիչը դրա մասին լավ գիտի»։