ԱՐՑԱԽԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱՍՏԱՆԸ ԿՍԿՍՎԻ ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 35-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՕՐԵՐԻՆ
Հակահայկական հայտարարությունների այն հեղեղը, որ շաբաթվա սկզբին միաձայն հնչեցրին Ալիևը, իսկ նրանից հետո՝ Փաշինյանն ու Միրզոյանը, մեկնաբանելը չափազանց բարդ է, ասենք՝ կարիք էլ չկա։ Ամեն ինչ արդեն այն աստիճան ակնհայտ է, որ վաղուց պահանջում է փաստի պարզ արձանագրում և իրավիճակից ելքի ուղիների որոնում. Հայաստանը կառավարում է թշնամական շահերը սպասարկող ռեժիմը։ Փաշինյանը, Միրզոյանն ու նրանց նմանները արդեն չեն էլ թաքցնում դա. բավական է հիշել, թե ինչ ցինիզմով ու անթաքույց հակակրանքով թուրքական նախկին (?) գործակալ Արաբատն արտահայտվեց արցախցիների հայրենիք վերադարձի հեռանկարների մասին։