ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՇԽԱՐՀԻՆ ևՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ՝ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄԱՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԵՆ. ԱՎԱՆԵՍՈՎ

2025-01-07 11:49

«Այսօր  Սուրբ Ծննդյան  պատարագի  արարողություններ  են  կատրավում Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում`  Մայր  Հայրենքից  մինչև Սփյուռքի գաղթավայրերի եկեղեցիներում...Սակայն  Ադրբեջանի  կողմից  ժամանակավորապես  բռնազավթված  Արցախում ոչ  միայն  չեն  ղողանջում  եկեղեցիների  զանգերը  և չեն  մատուցվում  պատարագներ, այլ  նաև  մի  շարք  եկեղեցիներ  հինովին  քանդվեցին, խեղաթյուրվեցին  նրանց  իսկությունը  և  փոփոխվեցին  գործառույթները` վերածվելով  մզկիթների ու պահեստների...»,-ահազանգում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։