ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

«Փաստ». ԱՐԵՎՄՏՅԱՆ ԳՐԱՆՏՆԵՐՈՎ ՍՆՎՈՂ ՍԵԿՏՈՐԸ ՆՈՐ ՖՈՐՄԱՏՈՎ Է ԱԿՏԻՎԱՆՈՒՄ

2021-12-16 12:59

«Փաստ» թերթի տեղեկություններով, արևմտյան ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող հասարակական սեկտորի ներկայացուցիչները, առավել ևս քաղաքական դաշտում ներգրավվածները, բացի իրենց ստանդարտ «գծից» ու մասնավորաբար հակառուսականության արշավից, այս օրերին նոր «ծրագիր» են կյանքի կոչում: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, նրանք խնդիր ունեն բավական ակտիվ ներքաղաքական գործունեություն ծավալել՝ ըստ իշխանությունների քաղաքական կուրսի, և համապատասխան թեզեր գեներացնել։