«Փաստ». ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՏԵՎԵԼ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումից պարզ դարձավ, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի հստակեցման կամ, այլ ձևակերպմամբ, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի նպատակով առաջիկայում կձևավորվի համապատասխան հանձնաժողով։