ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

  • ՀԱՍԿԱՆԱԼ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԵՐԸ, ԹԵԼԱԴՐԵԼ ՍԵՓԱԿԱՆԸ

    2021-11-22 09:50

    Հայաստանի լարված սահմանային իրավիճակում Ռուսաստանի դանդաղկոտ վարքը հասկանալու համար պետք է թռուցիկ հայացք գցել այդ երկրում և նրա շուրջ կատարվող առանցքային փոխակերպումներին։ Լեհ-բելառուսական սահմանային ճգնաժամը, դոնբասյան հակամարտության սրացումը, աֆղանական հիմնահարցը և դրա սպառնալիքը Միջին Ասիայի կայունությանը, ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու թունավորման պատճառով Մոսկվայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները և մի շարք այլ հիմնախնդիրներ օբյեկտիվորեն մեծ դժվարություն են ստեղծում Ռուսաստանի համար՝ նոր ճակատ բացելու Հարավային Կովկասում։

  • Մայքլ ՌՈՒԲԻՆ․ ԲԼԻՆՔԵՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈԳԵՇՆՉՈՒՄ Է ԱԼԻԵՎԻՆ

    2021-11-22 09:05

    Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած բախումները տարբերվել են նրանով, որ դրանց ընթացքում Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքի վրա ամենանեղ հատվածում: Չնայած Ռուսաստանը դարձյալ հրադադարի միջնորդություն է ներկայացրել, սակայն եթե ադրբեջանական կողմերն առաջխաղացում ունենան, նրանք կկիսեն Հայաստանը, որպեսզի Թուրքիային տրամադրեն միջանցք, որն այն ցանկանում է ստանալ, դեպի Ադրբեջան և Միջին Ասիա, գրում է Մայքլ Ռուբինը 1945.com-ում հրապարակված իր հոդվածում:

  • Անդրանիկ ԻՍՊԻՐՅԱՆ․ ՄԻՋԱՆՑՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԷԼ ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻՇՏ ՈՒՆԵՆԱԼՈՒ Է ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ

    2021-11-22 09:01

    Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն այնպիսի խրթին հարցեր ունեն, որ Թուրքիան միշտ նախապայմաններ ունի։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐ ՓՈԽԵԼ

    2021-11-22 08:56

    Ռուսաստանի թիկունքում ցանկացած աշխարհաքաղաքական քայլ կարող է անդառնալի կորուստ լինել Հայաստանի համար։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Ալիևի և Փաշինյանի հանդիպման մասին հայտարարությանը։

  • Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ՌԴ-Ն ԴԵՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-11-21 10:02

    Սյունիքում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումները, ի թիվս այլ բաների, Մոսկվայի հասցեին քննադատության հերթական ալիք բարձրացրին: Իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք մարգինալ ուժեր շտապեցին մեղադրել Ռուսաստանին, որ իբր չօգնեց դաշնակցին: Իրավիճակն ուշադիր ուսումնասիրելու և ավելի լայն համատեքստում դիտարկելու դեպքում, սակայն, ոչ այնքան միանշանակ պատկեր է ուրվագծվում։ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի կարծիքով՝ ռուսական քաղաքականությունը Հարավային Կովկասում շատ բազմաշերտ է, և հնարավոր չէ պահանջել Մոսկվայից նույն հռետորաբանությամբ անվերապահ աջակցություն ցուցաբերել Հայաստանին, ինչպես դա անում է, օրինակ, նույն Թուրքիան Ադրբեջանի հանդեպ։  

  • Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԼԱՑԴԱՐՄՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ՝ ՍՅՈՒՆԻՔԸ ԵՎ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    2021-11-20 15:09

    Սյունիքով միջանցքը ադրբեջանցիների համար այնքան էլ էական չէ, այս պահին նրանց առաջնային խնդիրը Սյունիքը և Արցախը Հայաստանից կտրելն է։ Նրանք հիմքեր են դնում, որպեսզի կարողանան Հայաստանը մասնատել ոչ միայն Սյունիքում, այլ նաև Տավուշում, Վայքում: Այս պահին պլացդարմներ են ստեղծում Սյունիքը և Արցախը Հայաստանից կտրելու համար, այսինքն՝ ստեղծում են տեղեր, որտեղ կարող են ամրանալ և հաջորդ քայլն անել, «Փաստինֆո»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

  • «Փաստ». ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ «ԿՄԵԿՈՒՍԱՑՆԻ» ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

    2021-11-20 13:13

    «Փաստ» թերթը գրում է. «Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծավալված ռազմական գործողությունների ֆոնին շատ ուշագրավ իրադարձություններ էին ընթանում ՀՀ ԱԺ-ում: Ինչպես արդեն նախորդ համարում առիթ ունեցել ենք նշելու, ընդդիմության բոյկոտի պայմաններում ՔՊ-ականները ծավալում էին աննախադեպ հակառուսական հիստերիա՝ իրար հերթ չտալով մեղադրելով Ռուսաստանին հայերին դավաճանելու մեջ:

  • Ո՞Վ ԿԼՑՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՍՈՒՐԲ ՏԵՂԸ

    2021-11-20 12:22

    Սյունիքի շուրջ իրադարձությունների զարգացումը հուշում է, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն այլևս չի դիտարկում հարավկովկասյան տարածաշրջանը իբրև բացառապես սեփական շահերի դրսևորման գոտի։ Ավանադաբար Մոսկվան այստեղ ծավալում էր իր ազդեցությունը, տարածում այն, մինչդեռ հիմա ակնհայտորեն զիջում է։ Հարավային Կովկասը, որը պատմաաշխարհագրական հանգամանքների բերումով ռուսաստանյան քաղաքական և տնտեսական էքսպանսիոնիզմի և նեոկայսերականության հենասյուներից էր, հետպատերազմյան իրականության մեջ այլևս այդպիսին չէ:

  • Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՈՉ ԹԵ ԻՆՉ-ՈՐ ՄԵՌԵԼԱԾԻՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ», ԱՅԼ ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՀԱՋՈՐԴ ԲԱԽՄԱՆԸ

    2021-11-20 12:20

    Պետք է պատրաստվել ոչ թե ինչ-որ մեռելածին «խաղաղության դարաշրջանի», այլ թշնամու հետ անխուսափելի հաջորդ բախմանը, իսկ դրան պատրաստ լինելու և հաջողության հասնելու համար առաջին քայլը պետք է լինի հենց այդ բախման անխուսափելիության գիտակցումը,, այլ ոչ թե՝ «զիջենք սա, և կգա խաղաղությունը» անիրական ու կործանարար մտայնությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: