ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

«Փաստ». ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԵՆ ԱՐԵԼ ՄԻԱՅՆ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ՈՐ ՆԱ ՌԴ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԻ

2021-11-20 11:34

«Փաստ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի՝ պաշտոնից ազատման հետ կապված տարբեր պատճառներ են այս օրերին շրջանառվում: Այս առումով «Փաստին» նոր ուշագրավ տեղեկություններ են հասել: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ իրականում պատճառները մի քանիսն են եղել, իսկ «կուլմինացիան» դարձել է Փաշինյանին հայտնի դարձած մի տեղեկություն: Մասնավորաբար, ըստ այդ աղբյուրների, Փաշինյանին զեկուցել են, որ Արշակ Կարապետյանը նաև Ռուսաստանի Դաշնության անձնագիր ունի: Որպեսզի ավելորդ աղմուկ չբարձրանա, Փաշինյանը Կարապետյանին հորդորել է լուռումունջ հրաժարականի դիմում գրել, ինչը և արվել է:

  • ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱ՝ ՍԵՓԱԿԱՆ ԱՆԶՈՐՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՄԱՄԲ

    2021-11-19 12:28

    Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ վերջնականապես փակեց Ադրբեջանին Սյունիքի վրա հարձակման համար պատասխանատվության կանչելու թեման՝ պնդելով, թե իբր ո՛չ ռազմաքաղաքական հավասարակշռությունն է խախտվել, ո՛չ էլ մեր սահմանները։ Պետական պաշտոնյաներից կանխատեսելիորեն միայն մարդու իրավունքների պաշտպանն էր, որ կատարվածն անվանեց բացահայտ ահաբեկչական հարձակում մեր պետության նկատմամբ, այսինքն՝ թեման տեղափոխեց միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարթություն, փաստորեն՝ փորձեց վերաորակել իշխանության թողտվությամբ ընդամենը իբրև սադրանք գնահատված թշնամական արարքները։

  • National Interest. ԿԱՐՈ՞Ղ Է ԱՐԴՅՈՔ ԹՈՒՐՔԻԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ԷՐԴՈՂԱՆԻՑ ՀԵՏՈ

    2021-11-19 09:24

    Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրեթե երկու տասնամյակ ղեկավարում է Թուրքիան։ Նա դարձավ դրա ամենաազդեցիկ կառավարիչը՝ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքից հետո։ Էրդողանի կառավարման առաջին տասնամյակի ընթացքում շատ արևմտյան պաշտոնյաներ հրաժարվեցին ընդունել Թուրքիայում տեղի ունեցած փոփոխություններն Էրդողանի ղեկավարությամբ, գրում է Մայքլ Ռուբինը National Interest-ում։

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ՉԷԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԴԻՄԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՀԱՊԿ-ԻՆ

    2021-11-18 16:43

    Հայաստանի իշխանություններն իմիտացնում են գործընթացները: Նրանք ի սկզբանե չէին պատրաստվում դիմել Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ի օգնությանը։ Այս մասին նոյեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

  • Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ, ՆԻԿՈԼ ԻԼՀԱՄԻ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՁԵԶ ՄԱՏԵՐԻ ՎՐԱ ՖՌԱՑՐԵՑ

    2021-11-18 15:28

    Ռազմինֆո կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․

  • Արամ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ․ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ «ԹՈՒՂԹ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ» ՄԱՍԻՆ

    2021-11-18 15:25

    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

  • ԻՆՉՈՒ ԵՆ ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԹՈՒՅԼ ՏԱԼԻՍ ՔՆՆԱՐԿԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

    2021-11-18 12:04

    Նախորդ շաբաթ Ստամբուլում կայացած թյուրքալեզու պետությունների ղեկավարների 8-րդ գագաթնաժողովը խորհրդանշեց ինտեգրման հերթական փուլի մեկնարկը։ «Թյուրքական խորհուրդ» միջազգային կազմակերպությունը նոր խնդիրների հետ կապված վերանվանվել է և դարձել Թյուրքական պետությունների կազմակերպություն։ Բաքվում այս փաստը կապում են արցախյան պատերազմի արդյունքների հետ, կարծելով, որ այսօր կառույցի կարևորագույն նպատակներից կդառնա թյուրքական երկրների կողմից միասնական կոմունիկացիոն տարածքի ապահովումը։ Դժվար չէ կռահել, որ խոսքը «Զանգեզուրի միջանցքը ճեղքելու» մասին է։

  • ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԱՐԵՎԵԼՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ՀՌՈՄԵԱԿԱՆ ՋՐԱՆՑՈՒՅՑԻ ՀԵՏՔԵՐ ԵՆ ԳՏԵԼ

    2021-11-18 11:49

    Հնագույն Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ, որի ավերակները գտնվում են ժամանակակից Հայաստանի տարածքում, հնագետները ամենաարևելյան հնագույն հռոմեական ջրանցույցի (акведук) հետքեր են գտել։ Այն կառուցել են II դարի սկզբին՝ կայսրության ծաղկման շրջանում, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Archäologischer Anzeiger գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքներին։

  • ԱՐՑԱԽԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՆԿԼԱՎԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ

    2021-11-17 15:28

    1994-ից մինչև 2020-ը ազատագրված յոթ տարածքներն Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման կարևորագույն կռվանն էին։ Հայաստանի բանակցային դիրքորոշումը հիմնված էր Արցախի կարգավիճակի կենսական բնույթի, Ադրբեջանի կողմից դրա հետ համակերպման, որպես փոխհատուցում՝ ազատագրված տարածքների կամ դրանց մի մասի զիջման վրա։ Քանի որ Բաքուն շարունակաբար մերժում էր Արցախին իր կազմից դուրս որևէ կարգավիճակ տալու հնարավորությունը, ազատագրված տարածքները շարունակում էին մնալ մեր վերահսկողության ներքո, միաժամանակ ապահովում էին Արցախի բնակավայրերի հուսալի պաշտպանությունը: