ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Հակոբ ՉԱՔՐՅԱՆ․ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՂ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՄԲ ԿԱՎԱՐՏՎԵՆ

2021-11-09 16:33

Մեծ Բրիտանիան շատ լուրջ պետություն է, և այդ երկրի Համայնքների պալատում այսօր քննարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը հաջողությամբ պսակվելու մեծ հնարավորություններ ունի։ Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը Ցեղասպանության ճանաչումով կավարտվի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

  • «Իզվեստիա». ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՆԳՆԱԾ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵԶՐԻՆ

    2021-11-09 15:06

    Թուրքիայի տնտեսությունը վերջին մի քանի տարվա ընթացքում չի հոգնում զարմացնել դիտորդներին, որպես կանոն` տհաճ կերպով: Գլոպինգային գնաճ, անառողջ ցածր արտարժույթային պահուստներ, «աշխարհի ամենավատ արժույթը», ՏՀԶԿ-ի ամենաաղբային վարկային վարկանիշները, վոլյունտարիստական կառավարում, ԿԲ ղեկավարի պաշտոնանկության հետ կապված սկանդալներ. այս ամենը կասկածի տեղիք է տալիս հանրապետության ֆինանսատնտեսական հեռանկարների հարցում։ Այնուամենայնիվ, չնայած մշտական ​​ցնցումներին, Թուրքիան դեռևս կանգուն է մնում` առանց դեֆոլտի և նմանատիպ աղետների: Որքա՞ն ժամանակ այն կարող է օդից կախված մնալ, գրում է «Իզվեստիա»-ն։

  • «Հրապարակ»․ ՄՈՒՐԱԴՈՎԸ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ

    2021-11-09 15:04

    Մեկ տարի առաջ` նոյեմբերի 9-ին, ռուս խաղաղապահների բրիգադը ստանձնեց Արցախի Հանրապետության պաշտպանությունը։

  • ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾՎԱ՞Ծ ԵՆ

    2021-11-08 20:40

    Ահա և մեկ տարի անցավ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ավարտից: Օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանում իշխանության է եկել պոպուլիստ-դիլետանտների թիմը, Ադրբեջանը, թուրքական զինված ուժերի և սիրիական թուրքամետ կազմավորումների վարձկան-ահաբեկիչների ջոկատների անմիջական աջակցությամբ, ռևանշ վերցրեց 90-ականների սկզբի Արցախյան պատերազմում կրած պարտության համար։ Այսօր Բաքվի վերահսկողության տակ են ոչ միայն տխրահռչակ յոթ շրջանները, այլև Շուշիի և Հադրութի շրջանները, որոնք Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կազմում ընդգրկված են եղել դեռևս ԽՍՀՄ տարիներին։ Հայաստանն ու Արցախը տվեցին առնվազն հինգ հազար զոհ (իշխանությունն այդպես էլ չներկայացրեց վերջնական անվանական ցուցակը), տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուրավորները համարվում են անհետ կորած։ Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր գերիներ մինչ օրս մնում են Ադրբեջանի բանտերում։

  • Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ. ՍԱ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

    2021-11-08 16:38

    Թուրքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Վարուժան Գեղամյանը գրում է.

  • Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ. ՀԻՇԵ՛Ք, ՈՐ ՄԵՐ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ

    2021-11-08 11:35

    ՏԵղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.

  • «Փաստ». ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ՈՒ ՀԱԿԱԻՇԽԱՆԱԿԱՆ ԱԿՑԻԱՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՆԱԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՈՇՈՐ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

    2021-11-06 11:26

    «Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ Մոսկվայում հնարավոր է նոր եռակողմ փաստաթուղթ ստորագրվի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Ճիշտ է, փաստաթուղթ ստորագրելու հեռանկարը չի հերքվում, սակայն ժամկետների հետ կապված հստակ հաստատում չկա: Այս թեման բավականին բուռն ու էմոցիոնալ է ընդունվում թե՛ Հայաստանում, թե՛ նաև Սփյուռքում:

  • Սեյրան ՕՀԱՆՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ, ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ ԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԱՐՑԱԽՈՒՄ

    2021-11-06 09:01

    «Հայաստանի զարգացումը տեսնում ենք միայն ու միայն այս իշխանության հեռացումից հետո»,- Para.TV-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

  • ՄՆԱՍ ԲԱՐՈՎ, ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲ, ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ, «3+3» ԱԿՈՒՄԲ

    2021-11-05 17:03

    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը փաստացի լուծարված է։ Ամիսներ առաջ միջնորդների խոստացած այցը Ստեփանակերտ այդպես էլ չկայացավ։ Ավելին՝ Ալիևն ուղղակիորեն հասկացնում է, որ Բաքվում նրանք ցանկալի հյուրեր չեն, քանի որ համարում է, թե միակողմանիորեն լուծել է արցախյան հակամարտությունը։ Դրան զուգահեռ՝ Մոսկվայի ակտիվ հավանությամբ և Վաշինգտոնի դիմադրությամբ քննարկվում է «3+3» տարածաշրջանային ձևաչափը, ընդ որում՝ Էրդողանից պարզում ենք, որ Ալիևն ու Փաշինյանն անգամ խոսել են այդ թեմայով։