ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

  • ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՈՉ ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԱՊԱԳԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

    2021-11-01 10:04

    Պնդումները, թե Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումից և սահմանագծումից ու սահմանազատումից հետո երկու երկրների միջև խաղաղության դարաշրջան է բացվելու, կա՛մ պարզունակ միամտության, կա՛մ կանխամտածված դավադրության արդյունք են։ Ո՞վ է այսօր հիշում, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հերթով կրակի դադարեցման մասին գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն պարտադրեցին Ադրբեջանին, և երեք դեպքում էլ թշնամին րոպեներ անց խախտեց դրանք։

  • ԿՈՎԿԱՍԻ ՌՈՒՍ ՓՈԽԱՐՔԱ՞, ԹԵ՞ ԹՈՒՐՔ ՍՈՒԼԹԱՆԻ ՏԵՂԱՊԱՀ՝ ՍԱ Է ԽՆԴԻՐԸ

    2021-10-30 16:29

    Ամիսներ շարունակ մեր իշխանությունների հերքած հայ-թուրքական միջնորդավորված ստվերային բանակցությունների մասին, փաստորեն, ակնարկեցին Թուրքիայի նախագահն ու ԱԳ նախարարը։ Էրդողանը զավթված Կովսականից պնդեց, թե Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների հաստատման նախապայմանը հայ-ադրբեջանական համապարփակ համաձայնությունն է, Չավուշօղլուն էլ հավելեց, որ Թուրքիան պատրաստվում է համակարգել Երևանի և Բաքվի միջև ընթացող «խաղաղության նախապատրաստումը»։

  • ԲԱՐԵԿԱՄ ԻՐԱՆԸ՝ ՄԵԶՆԻՑ ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐ ՄԵՐ ՇԱՀԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ

    2021-10-29 15:59

    Էրդողանի սպառնալից հոխորտանքը զավթված Կովսականից, թե կգա օրը, երբ թուրքերը կկարողանան Զանգեզուրից հասնել Ստամբուլ, բնավ չհարուցեց հայաստանյան իշխանության և հանրույթի վրդովմունքն ու ցասումը։ Փոխարենը, կարծես մեզնից շատ ավելի հետամուտ, Զանգեզուրի միջանցքի բացման թեմայով թուրք-ադրբեջանական հայտարարություններին բավական կտրուկ և միանշանակ արձագանքում է հարևան Իրանը։ Տպավորությունն այն է, որ այդ միջանցքը ոչ թե մեր, այլ հենց Իրանի ինքնիշխան տարածքով է անցնելու։

  • «Ժողովուրդ». ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԴԵՊԻ ՆԱԽԻՋԵՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՍՏԱՆԱԼՈՒ. ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ

    2021-10-29 12:16

    «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը վստահեցնում է՝ առաջիկայում Մոսկվայում պաշտոնական հանդիպում նախատեսված չէ: Ինչ վերաբերում է առհասարակ հանդիպումներին, ապա դրանք պետք է լինեն, քանի որ սահմանազատման, սահմանագծման, սահմանների հետ կապված հարցեր ունենք: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհ է ստանալու:

  • Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՆ ՍԿՍԵԼ Է ԽԱՂԱԼ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՐԸ ՀԻՏԼԵՐԻ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ

    2021-10-28 18:01

    Թուրքիան սկսել է խաղալ Գերմանիայի դերը Հիտլերի՝ իշխանության գալուց հետո։ Այս մասին News.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի և նրա նախագահի պահվածքը,թուրքական ընկերությունների մասնակցությունը Արցախի օկուպացված տարածքներում տրանսպորտային նախագծերին թուրքական ընկերությունների մասնակցությունը, ասել է Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը։

  • «Հրապարակ». ԳՈՐԻՍ-ԿԱՊԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՆՑԱԿԵՏՈՒՄ ԱՄԵՆ ՕՐ ՆՈՐ ԿԱՐԳ ԵՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ

    2021-10-28 11:45

    «Հրապարակ» թերթը գրում է. «Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում, որն այժմ գտնվում է ադրբեջանցիների տնօրինության տակ, ամեն օր նոր կարգ են սահմանում: Մեր հայրենակիցներից մեկն օրերս անցել է այդ ճանապարհով և լուսանկարել «Բարի գալուստ, Ադրբեջան» ցուցանակը։ Սա չի վրիպել «պոստ» պահող ռուսների ու ադրբեջանցիների աչքից:

  • ԿԲԱՎԱԿԱՆԱՑՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԴՈՒԽԸ»՝ ԱՐՑԱԽՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    2021-10-27 19:30

    Տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերաձևման գործընթացը, ինչի համար երեքուկես տարի առաջ արտաքին ուժերն իշխանության բերեցին Փաշինյանին, կարծես թե մոտենում է ավարտական փուլին։ Համենայնդեպս այն ամենի առումով, ինչ վերաբերում է Հայաստանին և Արցախին։ Այդ մասին է վկայում Փաշինյանի մերձավոր աղբյուրի թույլ տված «արտահոսքը»՝ նոյեմբերի 9-ին (!) Մոսկվայում համաձայնագրերի ստորագրման ծրագրերի վերաբերյալ, որոնք կդառնան 2018 թվականի գարնանը սկսված և, անշուշտ, հայ ժողովրդին ու հայոց պետականությանը հիրավի կործանարար հետևանքներով սպառնացող գործընթացների տրամաբանական ավարտը։

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՄԱՆ ԼՈՒՐՋ ՊՐՈՑԵՍԻՑ ՇԱՀԱԾ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

    2021-10-27 18:30

    Հայաստանը հետպատերազմյան այսպիսի ծանր ժամանակահատվածում նման լուրջ պրոցեսի մեջ մտնելու և շահած դուրս գալու հնարավորություն չունի։ Սահմանազատման գործընթացն ինչ-որ փուլում պետք է լինի, բայց այս հարցում չպետք է լինի շտապողականություն, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

  • Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀՈՒՊ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՄԻ ՔԱՐՏԵԶ, ՈՐՏԵՂ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ» ԱՆՎԱՆՎԱԾ ԷՐ ԱՄԲՈՂՋ ՍՅՈՒՆԻՔԸ

    2021-10-27 17:43

    Չեմ կարծում, որ որևէ գերտերություն շահագրգռված է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գործարկմամբ կամ այս հարցով կարող է ճնշումներ բանեցնել հայկական կողմի վրա։ Ավելի շուտ, ճնշում գործադրում են հենց Թուրքիան և Ադրբեջանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։