ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ․ ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ, ԱԼԻևԸ ԿՊԱՀԱՆՋԻ ՆՈՐ ԶԻՋՈՒՄՆԵՐ և ԿՍՏԱՆԱ ԴՐԱՆՔ

2021-06-29 10:00

Եթե այսպես շարունակվի, Ալիևը կպահանջի նոր փոխզիջումներ և, ցավոք, կստանա դրանք: Այդ մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «The California Courier» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԵԹԵ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԸ ՉՉԵԶՈՔԱՑՎԵՆ, ՀԵՏևԱՆՔՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԾԱՆՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ

    2021-06-28 16:53

    «Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը մեկնաբանել է Արցախի ԱԱԾ-ի հայտարարությունը, ըստ որի, Ադրբեջանից ու Թուրքիայից զանգում են Արցախի քաղաքացիներին: Փորձագետի կարծիքով՝ ԱԱԾ հորդորը՝ «զերծ մնալ ապազգային գործելաոճից, չշահարկել ու բաց հարթակներում քննարկման առարկա չդարձնել այդօրինակ լուրերը», խնդրի լուծում չէ:

  • Արման ԱԲՈՎՅԱՆ․ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԻ ԱՆԵՔՍԻԱՆ Է

    2021-06-28 15:40

    Ադրբեջանը, Թուրքիան, Ղրղզստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, և մասնակի Թուրքմենստանը և Պակիստանը շարունակաբար ավելացնում են համատեղ ինտեգրացիոն գործընթացները պանթուրանական նախագծի շրջանակներում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

  • Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՋՐԱՅԻՆ ՃՆՇՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ԱՆՑՆԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ «ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ՓՈՐՁԻ

    2021-06-28 12:37

    Երկար տարիներ, մոտ երկու տասնամյակ, մենք խոսում էինք ջրային անվտանգության, Քարվաճառի շրջանի կարևորության մասին՝ որպես Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հիդրոդոնորի։ Այն մասին, որ առանց այդ շրջանի երկու հանրապետությունների անվտանգ առաջանցիկ զարգացումը կլինի լուրջ սպառնալիքի տակ։ Հիմա մենք փաստորեն տեսնում ենք, որ այն ամենը, ինչ ասում էինք, իրականություն է դառնում։ Այս մասին ասել է Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը՝ News.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի և Արցախի ջրային անվտանգության ոլորտի խնդիրները՝ պայմանավորված նրանով, որ Քարվաճառի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

  • Սենոր ՀԱՍՐԱԹՅԱՆ․ ԲԱՔՈՒՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՉՆՉԱՑՈՒՄ

    2021-06-26 15:28

    Հակառակ հայկական կողմի նվաստացուցիչ պարտվողականության, պաշտոնական Բաքուն հաղթողի դիրքերից ամեն ինչ անում է դեպքերի հետագա զարգացումն ուղղորդել դեպի մեր պետականության վերջնական ոչնչացում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ՝ ԱՐՑԱԽԻ ԽՆԴԻՐ ՉԿԱ

    2021-06-26 12:11

    Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տեսակետներն այս հարցում, որոշակի դետալային տարբերություններով, համընկնում են՝ Արցախի խնդիր չկա, հարցը փակված է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Տիգրան Աբրահամյանը:

  • «Փաստ». ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼ ՉՍՏԱՑՎԵՑ, ՓՆՏՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

    2021-06-26 10:29

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ընտրություններին մասնակցած, բայց խորհրդարան չանցած ուժերի մի մասի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ։ Վերջինս հայտարարել է, որ ներկայումս ձևաչափ է մտածվում՝ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու և նրանց ձայնը հանրությանը լսելի դարձնելու նպատակով։ Խոսքը, կարծես, քաղաքական խորհրդի մասին է, որը ունենալու է խորհրդատվական գործառույթ, գրեթե ինչպես Հանրային խորհուրդը, սակայն քաղաքական ուժերի մասնակցությամբ:

  • Ո՞Վ ԿԻՄԱՆԱՐ ՍԱՀՄԱՆԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՍԻՆ, ԵԹԵ ՉՀԱՂՈՐԴԵՐ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

    2021-06-25 22:12

    Երեկ հերթական «աննախադեպ» միջադեպն է տեղի ունեցել Փաշինյանի ժամանակների Հայաստանում. ադրբեջանցի զինվորականները սպառնացել են սպանել իսպանացի լրագրողներին ՀՀ տարածքում: Միջադեպը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում, որտեղ, ինչպես հայտնի է, մեկուկես ամիս առաջ անարգել ներխուժել և այդ օրից ի վեր հանգիստ տեղավորվել են ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները: Այն սանձարձակ կամայականություններին, որ նրանք ցուցաբերում են հայ զինվորականների և խաղաղ բնակիչների նկատմամբ (սպանություն, գերեվարում, անասունների առևանգում, ծեծ, հրաձգություն, սպառնալիքներ և այլն) այժմ գումարվեց նաև սպառնալիքը օտարերկրյա լրագրողների կյանքին, որոնք, պետք է ենթադրել, ռեպորտաժ էին պատրաստում հայկական սահմանամերձ գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

  • Թևան ՊՈՂՈՍՅԱՆ. ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ ՂԱՐԱԲԱՂ

    2021-06-25 14:57

    Հայաստանի իշխանությունները, ըստ էության, նպաստում են ադրբեջանցիների վերադարձին Ղարաբաղ: Այս մասին հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏՈՏԱԼ ԳՐՈՀ Է ՍԿՍԵԼ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

    2021-06-25 12:23

    Վերջին շրջանում Արցախում ակտիվ քննարկման հարց է դարձել ադրբեջանցիների՝ արցախցիներին արվող հեռախոսազանգերը, որով վերջիններս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը: