ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

National Interest. ԻՍՐԱՅԵԼԸ ԹԱՆԿ ԿՎՃԱՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2020-12-01 10:37

Իսրայելցիները կարող են արդարացնել իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ իրական քաղաքականության տեսանկյունից: Կոպիտ ասած՝ սա հարաբերություն է, որը հիմնված է «զենք՝ էներգիայի դիմաց» հաշվարկի վրա: Իսրայելը Բաքվին վաճառել է միլիարդավոր դոլարների գերարագ ռազմական տեխնիկա, իսկ դրա դիմաց Ադրբեջանից ստացել է իր նավթային կարիքների գրեթե կեսը: Սակայն երկարատև վնասը շուտով կարող է գերազանցել ցանկացած կարճաժամկետ շահերին, National Interest-ում գրում է Մայքլ Ռուբինը: