ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ՎԵՑ ԳՅՈՒՂԵՐԻ ՏԱՐՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՎԵԼ ԵՆ ՄԵԿ ՕՐ՝ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՎ «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊՆԴՈՒՄՆԵՐՈՎ»

2020-11-19 20:01

Սկզբում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Մարտակերտի շրջանի 6 գյուղերի բնակիչներն ահազանգ են ստացել տարհանման անհրաժեշտության մասին: Մոտ մեկ ժամ անց արդեն հաջորդեց Տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունը, որ Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Ակաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ գյուղերը նույնպես անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Վկայակոչելով պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները, ասվում էր նաև, թե այդ բնակավայրերը, ադրբեջանական կողմի պնդմամբ, գտնվում են Աղդամի շրջանում: Այդ գյուղերի ավելի քան 2000 բնակիչներին ժամանակ են տվել լքելու տարածքը մինչև նոյեմբերի 19-ը։ Այսինքն՝ ընդամենը մեկ օր։

  • Վլադիմիր ՍՈԼՈՎՅՈՎ. ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՂՔԸ ՄԻՇՏ ԷԼ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆՆ Է

    2020-11-19 16:53

    Հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովն իր Полный контакт. Соловьёв LIVE հաղորդման շրջանակում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա վեց ամսվա կտրվածքով կառավարության ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզին՝ ընդգծելով, որ դրանում ներառված կետերն իր մոտ «զարմանք են առաջացնում»:

  • Financial Times. ԷՐԴՈՂԱՆԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է ԴՐԵԼ ԻՐ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ` ՏՈՒՐՔ ՏԱԼՈՎ ԲՌՆԱԿԱԼԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻՆ

    2020-11-19 12:22

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վտանգի տակ է դրել իր երկրի տնտեսությունը` տուրք տալով բռնակալի համախտանիշին, ինչով տառապում են երկար ժամանակ իրենց պաշտոնը պահող շատ ղեկավարներ, գրում է Դեվիդ Գարդները Financial Times-ում:

  • ՈՒՄ ԿԱՄ ԻՆՉ ԷՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ՊՈՒՏԻՆԸ

    2020-11-19 11:03

    Վլադիմիր Պուտինի երեկվա հարցազրույցից հետո շատերն ինձ հարց են տալիս՝ ո՞ւմ էր պաշտպանում Պուտինը՝ Հայաստանի իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը։ Երկու տարբերակն էլ, իհարկե, սխալ են։ Պուտինը պաշտպանում էր Ռուսաստանի ռազմավարական շահերը, ինչպես անում է միշտ, իսկ այս անգամ արեց դա շատ կոռեկտ ձևով, ինչին մեզ մոտ, ցավոք, սովոր չեն։

  • ԳԱՂԹ ՔԱՐՎԱՃԱՌԻՑ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԿՈԼՑՈ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

    2020-11-17 09:24

    Նոյեմբերի 14-ի չարագուշակ երեկոյի ողջ ընթացքում համացանցում տարածվում էին հարազատ տնից հեռացող քարվաճառցիների սրտակեղեք լուսանկարներն ու տեսանյութերը։ Նրանց, ովքեր սեփական ուժերով, առանց կառավարության կողմից որևէ օգնության, փոխադրամիջոց էին գտնում, ինչ-որ կահ-կարասի հավաքում, բեռնում աղքատիկ իրերը. այն ամենը, ինչ տեղավորվում էր, ընտանիքը նստեցնում մեքենա, հրկիզում հարազատ տունն ու ճամփա ընկնում՝ դառնալով այն վշտալի քարավանի մասը, որը հիշեցնում էր հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերը…

  • «Վոեննոյե օբոզրենիե». ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՆԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԹՈՒԼԱՆԱԼ

    2020-11-16 15:43

    Լեռնային Ղարաբաղի հանձնումը դարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կատարյալ ձախողումը: Սակայն ինչպես ցույց են տալիս Երևանում ծավալվող իրադարձությունները, նույնիսկ նման պարտությունից հետո Փաշինյանը չի պատրաստվում հեռանալ վարչապետի պաշտոնից, գրում է Իլյա Պոլոնսկին «Վոեննոյե օբոզրենիե» պորտալում հրապարակված իր հոդվածում:

  • Գազետա.Ru․ «ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Է». ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ՞ ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ

    2020-11-15 16:25

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բախվում է իր կարիերայում ամենալուրջ մարտահրավերի հետ՝ ղարաբաղյան հակամարտության հարցում Երևանի և Բաքվի միջև կնքված հայտարարության դեմ զանգվածային բողոքի ցույցերի հետ: Կապիտուլյացիայից վրդովված քաղաքացիները պահանջում են կառավարության ղեկավարի հրաժարականը՝ չնայած նրա հավաստիացմանը, որ հրադադարից հրաժարումը սպառնում էր շատ ավելի տխուր հետևանքներով: Ինչպե՞ս ռազմական պարտությունը կանդրադառնա երկրի ներքին քաղաքականությանն ու արժե՞ արդյոք սպասել Հայաստանում իշխանափոխության, պարզաբանում է Գազետա.Ru-ն:

  • «Իրատես». ՓՐԿԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԳԱՆԱԿՎԱԾ 130 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ

    2020-11-13 13:55

    «Իրատես» թերթը գրում է. «Աշխարհասփյուռ հայությունը ընդամենը մեկ ամսում Արցախի համար փոխանցեց շուրջ 130 միլիոն դոլար (միայն պաշտոնապես)։

  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԼՂ ՇՈՒՐՋ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ

    2020-11-13 13:43

    Eadaily լրատվականն ամփոփ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ միջազգային մամուլի ամենատարբեր արձագանքները:

  • ԱՐՑՈՒՆՔ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ

    2020-11-11 19:47

    «Հայերը պետք է ազատվեն քաղաքական հալյուցինացիաներից, մոբիլիզացնեն մտավոր ռեսուրսները և, ի վերջո, համախմբվեն»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում նշում է հրապարակախոս Դենիս ԴՎՈՐՆԻԿՈՎԸ։