ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Սենոր ՀԱՍՐԱԹՅԱՆ. ԿԱՏԱՐՎԵԼՈՒ Է ՃԻՇՏ ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

2020-11-02 19:03

Մարտական թատերաբեմի վերածված Արցախում այս օրերին նկատվում է հակառակորդի կողմից վարվող գործողությունների աստիճանական «պասիվացում», ինչն ամենևին չի նշանակում, որ թուրք-ադրբեջանական հայաջինջ ծրագրերը նահանջ են ապրում: Այս մասին հայտնել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

  • Սարիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ. ԵՍ ԵՎ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀՊԱՐՏԱՆԱԼ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՄԲ ՆՐԱ ՀԵՏ, ՈՒՄ ՁԵՌՔԵՐՆ ԱՐՅՈՒՆՈՏ ԵՆ

    2020-11-01 18:10

    Հայկական ծագմամբ ռուս կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր Instagram-ում դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ կոշտ քննադատելով Ադրբեջանի ու Թուրքիայի ահաբեկչական պետությունների հետ հանցավոր դաշինքը:

  • Վլադիմիր ԵՎՍԵԵՎ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ «ԻՍԿԱՆԴԵՐ» ՕՄՀՀ ԿԻՐԱՌԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ, ԵԹԵ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԳՁԳՎԻ

    2020-10-26 10:34

    Հայաստանը լիարժեք իրավունք ունի օգտագործել «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրը (ՕՄՀՀ) Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքների դեմ, եթե Ղարաբաղում հակամարտությունը ձգձգվի, կարծում է ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը։

  • Politico. ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԶՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԸ

    2020-10-25 16:56

    Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է կապերը Թուրքիայի կառավարության հետ հայ-ամերիկյան ակտիվիստների ճնշման արշավից հետո, որոնք դեմ են Հայաստանի դեմ պատերազմում Թուրքիայի կողմից Ադրբեջանին սատարելուն, գրում է Politico-ն: Մի քանի շաբաթ շարունակ հայ-ամերիկյան ակտիվիստները փորձել են զրկել Ադրբեջանին և Թուրքիային վաշինգտոնցի լոբբիստներից, որոնց Ամերիկայի Հայ ազգային հանձնաժողովի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անվանել էր զենքի հզոր տեսակներից մեկը: Հայ ազգային հանձնաժողովն և Ամերիկայի Հայկական ասամբլեան փորձել են ճնշում գործադրել Mercury ընկերության վրա Վաշինգտոնում և Լոս Անջելեսում ընկերության գրասենյակների դիմացն իրականացված ակցիաների միջոցով՝ կոչ անելով ընկերության հաճախորդներին խզել նրանց հետ կապերը, եթե նրանք շարունակեն ներկայացնել Թուրքիային: Արդյունքում Լոս Անջելեսի շրջանի Տնօրենների խորհրդի նախագահ Քեթրին Բարգերն ու Բարաք Օբամայի վարչակազմում աշխատանքի նախկին նախարար Հիլդա Սոլիսը կոչ են արել Mercury-ին անհապաղ խզել բոլոր բիզնես կապերը Թուրքիայի հետ:

  • Modern Diplomacy. ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՆԱ ԸՆԴԴԵՄ ԷՐԴՈՂԱՆԻ

    2020-10-25 16:35

    Ժամանակն է, որ Եվրևոպական Միությունը ներկայանա ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, որի հանցավոր գործունեությունը երկրի ներսում և դրա սահմաններից դուրս գործողությունները ներկայացնում են մեծ սպառնալիք: Այդ մասին Modern Diplomacy պարբերականում գրում է Նյու Յորքի համալսարանի Համաշխարհային հարաբերությունների կենտրոնի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ալոն Բեն Մեյրը:

  • Եվգենի ԿԻՍԻՆ. «ԵՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԿԼԻՆԵՄ․․․ ՑԱՎԴ ՏԱՆԵՄ»

    2020-10-24 14:39

    «Հայերի ասամբլեայի»` մշակույթի աշխարհահռչակ ներկայացուցիչներին միավորած մարդասիրական նախաձեռնությանն այսօր միացել է Եվգենի Կիսինը։ Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտը փոխանցել է իր առաջիկա համերգի հոնորարը «Հայերի ասամբլեայի»` Արցախի մանուկների օգնության ֆոնդին։

  • BBC-Ն ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    2020-10-24 14:02

    Անցած շաբաթ սոցիալական ցանցերում հայտնվեցին տեսանյութեր, որոնցում կարող են երևալ ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են Լեռնային Ղարաբաղում, որտեղ պատերազմ է ընթանում ադրբեջանական և հայկական ուժերի միջև: BBC-ն այս թեմայով մեծ վերլուծական հոդված է հրապարակել։

  • «Ժողովուրդ»․ Կ․ ԶԱՏՈՒԼԻՆ. ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԸՆԴՈՒՆՎԻ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ԿՔՆՆԱՐԿՎԻ

    2020-10-24 13:22

    «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դիմումը կընդուն­վի ի գիտություն և, բնականաբար, կքննարկվի, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույ­ցում նման տեսակետ արտահայտեց ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցե­րով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

  • Le Monde. ՏԱՍՆՅԱԿ ԱՂՔԱՏ ՍԻՐԻԱՑԻ ՎԱՐՁԿԱՆՆԵՐ ԵՆ ԶՈՀՎՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

    2020-10-24 11:31

    Ձմռանն Անկարան այդ ջոկատներն օգտագործում էր Լիբիայի մայրաքաղաքը մարշալ Հաֆթարի ուժերից պաշտպանելու համար, իսկ այժմ նրանց ուղարկել է Կովկաս` ադրբեջանական բանակին աջակցելու համար: Հոկտեմբերի 5-ին Jesrpres լրատվական կայքը, որին հաջողվել է ձեք բերել «Սուլթան Մուրադ» բրիգադից մի քանի գրոհայինների գիշերային հուղարկավորության կադրերը, հայտնել է, որ ընդամենը տաս օրվա ընթացքում առաջնագծում 85 վարձկան է մահացել: Հարցը ծայրաստիճան զգայուն է. անհայտ կորած զինվորների հարազատները հրաժարվում են քննարկել այս թեման նույնիսկ նրանց մահը ճանաչելուց հետո: Ըստ ավելի թարմ, բայց չճշտված տեղեկատվության` կորուստները գերազանցել են 150 մարդը, գրում է Le Monde-ը:

  • «Հրապարակ». ԱՄՆ-Ն ՀՈՒԼԻՍԻ՞Ց Է ՏԵՂՅԱԿ ԵՂԵԼ

    2020-10-23 12:38

    «Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում, դժբախտաբար, շատ-շատերը` վարչապետ Նիկոլ Փաշինյանից սկսած, կարծում են, թե Արցախում ընթացող պատերազմը հայրենական պատերազմ է, գոյամարտ, որտեղ հայությունը պայքարում է Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայի դեմ: