ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

1878, 1915, 2020. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՅՍՏԵՂ ԵՎ ԱՅՍՕՐ

2020-10-23 09:23

Ցեղասպանություն, փուլ 3-րդ Եթե Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության առաջին փուլը (1878-1914) նպատակ էր հետապնդում մեծամասնություն կազմող հայ բնակչությանը դարձնել փոքրամասնություն, ապա երկրորդի (1915-1922) նպատակը հայերի իսպառ ոչնչացումն էր որպես էթնիկ բաղադրիչ՝ Օսմանյան կայսրության և Արևելյան Հայաստանի ողջ տարածքում: Ցեղասպանության նպատակը Կովկասի, Միջին Ասիայի, Պովոլժիեի, Ղրիմի թյուրքալեզու ահռելի շրջանների զավթման պանթյուրքիստական ծրագրի իրականացումն էր...

  • Haaretz. ԻՍՐԱՅԵԼԻ ՊՆ-Ն ԹԱՔՑՆԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԻ, ԵՐԲ ԽՈՍՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՉԱՓԱԶԱՆՑ ՍԵՐՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Է

    2020-10-22 20:21

    Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելուց մի քանի օր անց Amnesty International-ը հայտարարել է, որ Ստեփանակերտ քաղաքի մոտակայքում հայտնաբերվել է իսրայելական կասետային ռումբ: Հայտարարության համաձայն, ռումբն ընկել է բնակելի թաղամասում այն բանից հետո, երբ, ըստ ամենայնի, այն արձակել են ադրբեջանական զորքերը, գրում է Haaretz-ը։

  • «Վզգլյադ». ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԸ ԳՆԱՀԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԴԵՍԱՆՏԱՅԻՆ ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ԳԱՂԱՓԱՐԸ

    2020-10-22 16:01

    «Այն փաստը, որ Հայաստանը հայտնվել է ռազմական մեկուսացման մեջ, արդեն իսկ ագրեսիայի ձև է նրա դեմ»,- «Վզգլյադ» թերթին ասել է ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը` մեկնաբանելով Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը` Հայաստանում ռուսական դեսանտային օպերիացիայի հնարավորության մասին:

  • ԱԲԽԱԶԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԻԱՑԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ

    2020-10-22 11:39

    Աբխազիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդես են եկել կոչով՝ ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ:

  • ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐԵՆ Է ՄԻԱՑՐԵԼ ԵՄ-Ն՝ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՖՐԱՆՍԻԱՅԻ, ԱՎՍՏՐԻԱՅԻ ԵՎ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ

    2020-10-21 21:26

    Հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայում մի ուսուցչի սպանեցին։ Սպանեցին թուրքերին ու արմատական իսլամիստներին բնորոշ եղանակով. գլխատեցին։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 17-ին, Թուրքիայի նախագահ Էրդողանը, ինչպես հաղորդել է Բրիտանական TheIndependent-ը, հայտարարեց, որ ողջ աշխարհում եվրոպացիները չեն կարողանա անվտանգ քայլել փողոցներով, եթե պահպանեն իրենց ներկայիս վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ։ Հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուսուցչի դաժան սպանության կապակցությամբ հայտարարեց, որ իսլամիստներն իրենց երկրում չեն կարողանալու հանգիստ քնել՝ հավելելով. «Վախը կմտնի նրանց ճամբար»։ Հոկտեմբերի 19-ին Եվրամիության հինգ երկրներ արգելափակեցին Թուրքիայի դեմ Հունաստանի առաջարկած պատժամիջոցների սահմանումը։

  • ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՀՍԿԱՆԵՐԸ, ՄԿՆԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ

    2020-10-21 13:02

    Համաշխարհային մեգա-աստղ Պլասիդո Դոմինգոյի առաջարկով ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովին հանել են «Մանոն Լեսկո» օպերայում դե Գրիեյի դերից: Օպերան պետք է բեմ դուրս գա հոկտեմբերի 21-ին:

  • «Փաստ». ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԼՈՒՐՋ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԲՈՒՆՏ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

    2020-10-21 12:18

    «Փաստ» թերթը գրում է. «Արդեն 23-րդ օրն է՝ Արցախում ընթանում է թեժ պատերազմ, դաժան պատերազմ, որին ներգրավված են ոչ միայն Թուրքիան, այլև վերջինիս կողմից Ադրբեջան ուղարկված վարձկան ահաբեկիչները։

  • ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    2020-10-21 10:02

    Երբ մենք ասում ենք, որ թուրք-ադրբեջանական ագրեսիան սպառնում է հայերին նոր ցեղասպանությամբ, շատերը, հատկապես Արևմուտքում, համարում են դա չափազանցություն։ Իբր՝ ի՞նչ ցեղասպանություն մեր ժամանակներում։ Այսօր աշխարհում տիրում է ժողովրդավարությունը, որի պարագայում նման բան անհնար է։ Իրո՞ք։ Իսկ ինչպե՞ս ժողովրդավարության տիրապետության օրոք տեղի ունեցավ «սումգայիթը»։ Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, միջազգային իրավունքը, արդարությունը դատարկ խոսքեր են։ Մարդը զուրկ է որևէ իրավունքներից, եթե չունի ամուր բռունցքներ, զենք, այն կիրառելու հմտություն և ցանկացած անհրաժեշտ պահին դա անելու պատրաստականություն: Երբ հարևաններդ Թուրքիան ու Ադրբեջանն են, քեզ չեն պաշտպանի ո՛չ ժողովրդավարությունը, ո՛չ էլ «համաշխարհային հանրությունը»։ Ինքդ պետք է պաշտպանվես։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ժողովրդավարության օրոք ցեղասպանությունն անհնար է, ապա դա, իհարկե, առանձին ու հետաքրքիր խոսակցություն է։

  • Յուրի ԿՈՏԵՆՈԿ. ԶԱՆԳԵԼԱՆԸ ԲԱՔՎԻ 2-ՐԴ ԲԼԻՑԿՐԻԳԻ ՁԱԽՈՂՈՒՄՆ ԷՐ

    2020-10-20 21:11

    «Թուրք խորհրդականների կողմից հրահրվող ադրբեջանական զորքերի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում հնարավորինս քաղաքներ և գյուղեր գրավելու մասին Անկարային և Բաքվին զեկուցելու ձգտումը ձախողում էր Զանգելանի ուղղությամբ հարձակվող կողմի համար, որտեղ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ալիևը, հանդիսավոր կերպով բարձրացվել է Ադրբեջանի դրոշը»: Այս մասին իր Telegram-ալիքում գրում է Ռուսաստանի ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը:

  • Ալեքսանդր ԼԱՊՇԻՆԸ՝ ՀԱԴՐՈՒԹԻՑ, ՄԱՐՏՈՒՆԻԻՑ և ՋԵԲՐԱՅԻԼԻՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՖԵՅՔ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

    2020-10-20 16:12

    «Ազատագրված» Հադրութից, Մարտունիից և Ջեբրայիլից ադրբեջանցի զինվորների նկարահանած տեսանյութերը դիտելիս պարզվեց, որ հայերն արաբական ծածկագիր են օգտագործում, և Մարտունիում, պարզվում է, գործում է Սիրիայի ազգային բանկ, իսկ դատելով արաբական գրությունից՝ բաժանմունքը, չգիտես ինչու, Հալեպում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը: