ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Կիրո ՄԱՆՈՅԱՆ. ԲԱՆԱՁԵՎՈՒՄ ՆՇՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ՀԵՏ

2020-07-24 20:24

ԱՄՆ-ի 2021 թվականի պաշտպանական բյուջեի մասին օրինագիծը մինչ իր վերջնական հաստատումը մի քանի փուլ է անցնում, և այսպես կոչված՝ բարեփոխումներից մեկը, որը վերաբերում է Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանված անձանց մասին զեկույցին, վերջնական արդյունքում կարող է հանվել նախագծից: Համենայն դեպս Հայ դատի ամերիկյան հանձնախումբն աշխատում է այդ ուղղությամբ, «ԳԱ»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

  • ԲԱՔՈՒՆ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԱՐՁԱԿԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԸ

    2020-07-24 17:10

    Վաղ թե ուշ, բայց նման մի բան պետք է տեղի ունենար։ Սկզբում սոցիալական ցանցերի ադրբեջանական մասնահատվածում հայտնվեցին կադրեր, որտեղ հայերի խումբը Բրյուսելում ծեծում է մի ադրբեջանցու։ Տեսանյութը դատապարտման արժանացավ նաև հայ օգտատերերի շրջանում։ Սակայն կարճ ժամանակ անց Ռուսաստանի հայերի միությունը հանդես եկավ դա չտարածելու կոչով, քանի որ «արնաթաթախ ադրբեջանցուն» պատկերող կադրերը ֆեյք են, բեմադրություն։ Այնուհետ հայտնվեց նաև նախապատմությունը:

  • Միխայիլ ՎԵԼԵՐ. ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՂԱՐԱԲԱՂՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ՔԱՆ ՂՐԻՄԸ՝ ՌՈՒՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    2020-07-24 14:59

    Ադրբեջանական քարոզչությունն աշխատում է հետևյալ սկզբունքով՝ երբ ժողովուրդը թալանված է, անհրաժեշտ է ատելություն սերմանել մեկ այլ ժողովրդի նկատմամբ: Այս մասին հայտարարել է գրող և հրապարակախոս Միխայիլ Վելերն իր յութուբյան ալիքում:

  • ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ՝ ԹԱԹԱՐԱՑՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱՑՈՒՄ․ ՄԱՍ I

    2020-07-23 15:34

    News.am-ը ներկայացնում է հրապարակումների շարք՝ նվիրված ադրբեջանցի ժողովրդի ձևավորմանը, ադրբեջանական պետության քաղաքականությանը, պահանջատիրություններին և կեղծիքներին: «Ադրբեջանական ժողովրդի ձևավորումը (թաթարացումից մինչև ադրբեջանացում)» հոդվածի հեղինակը Արցախի նախագահի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանն է: Ներկայացնում ենք հոդվածաշարի առաջին մասը։

  • Տիգրան ՔԵՈՍԱՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՉԷ ՎԵՐՑՐԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶՈՄԲԻԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ

    2020-07-22 16:01

    Անշուշտ, ես ստորագրում եմ հայաստանյան ներկայիս իշխանություններին հղած իմ սիրելի կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի ուղերձի յուրաքանչյուր խոսքի տակ։ Թերևս միայն կփոխեի «թքած» արտահայտությունն ավելի դիպուկ՝ «ձեռքերը լվանալ» արտահայտությամբ, ինչը որևէ կերպ չի փոխում իմաստը։

  • ՀԱՊԿ. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԵՐ ՁԳՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՇԱՀԵՐԸ

    2020-07-21 16:44

    Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմել է բնավ ոչ օգնության համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին Մինսկում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի արձագանքը հայ-ադրբեջանական սահմանի վրա Ադրբեջանի գործողություններին: «ՀԱՊԿ-ի օրենսդրությամբ կա համապատասխան հոդված, որ եթե լինում է հարձակում, դու դիմում ես օգնության համար: Մենք չենք դիմել: Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է»,- նշել է Քոչարյանը։ Խոսելով իրավիճակը լիցքաթափելու ՀԱՊԿ-ի կոչի մասին, փոխնախարարը նշել է, որ կազմակերպությունը զգուշացրել է, որ եթե լարվածությունը չթուլանա, և հայկական կողմը դիմի օգնության համար, իրենք ստիպված կլինեն միջամտել։

  • ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ՉԱՍԱՑ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ

    2020-07-21 08:38

    Գաղտնիք չէ, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո հայ-ռուսական հարաբերությունները պարբերաբար փոթորկվում են, ինչը կանխատեսելի էր, եթե հաշվի առնենք, որ ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը կատաղի քննադատում էր ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին:

  • Նարինե ԱԲԳԱՐՅԱՆԻ՝ «ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»

    2020-07-18 09:40

    Մոսկվաբնակ հայաստանցի գրող Նարինե Աբգարյանը, ով ծնունդով Տավուշի մարզի Բերդ քաղաքից է, ֆեյսբուքյան էջում շարունակոմ է ներկայացնել իր զրույցները Բերդում բնակվող իր հարազատների հետ։ Այսօրվա գրառումը վերնագրված է՝ «պատերազմական ժամանակագրություններ»։

  • Թինա ԿԱՆԴԵԼԱԿԻ. ԵՐԲԵՔ ՉԻ ՍՏԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՈՒԺԻ ԼԵԶՎՈՎ ԽՈՍԵԼ

    2020-07-17 18:55

    Պատմությունը սովորեցնում է, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել անգամ այն պահին, երբ նրա գոյությունը սպառնալիքի տակ է եղել: Այս մասին իր «Տելեգրամ» ալիքում նշել է ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները:

  • ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԵՄ

    2020-07-17 15:55

    Ադրբեջանի զինված ուժերն օգտագործում են քաղաքացիական բնակավայրը հրետանային մարտկոցները քողարկելու համար, հուլիսի 14-ին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: Եվ հավելել. «Արբանյակային լուսանկարների հիման վրա ներկայացված են Թովուզի շրջանի՝ առաջնագծից շուրջ 10կմ հեռավորությամբ գտնվող ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղը, որի շուրջբոլորը հրետանային մարտկոցների դիրքեր են: Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով, դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ ԶՈւ-երից այդ ուղղությամբ կրակ է արձակվել»։