ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԵՄ

2020-07-17 15:55

Ադրբեջանի զինված ուժերն օգտագործում են քաղաքացիական բնակավայրը հրետանային մարտկոցները քողարկելու համար, հուլիսի 14-ին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: Եվ հավելել. «Արբանյակային լուսանկարների հիման վրա ներկայացված են Թովուզի շրջանի՝ առաջնագծից շուրջ 10կմ հեռավորությամբ գտնվող ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղը, որի շուրջբոլորը հրետանային մարտկոցների դիրքեր են: Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով, դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ ԶՈւ-երից այդ ուղղությամբ կրակ է արձակվել»։

  • Ստանսիլավ ՏԱՐԱՍՈՎ. ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ Է ԴԱՐՁԵԼ, ՀԱՋՈՐԴԸ ԶԱՔԻՐ ՀԱՍԱՆՈ՞ՎՆ Է

    2020-07-17 14:52

    Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հրաժարականը, ով 16 տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը և կապված էր ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Երևանի և Բաքվի բանակցությունների հետ, տարակուսանք է առաջացնում, չնայած ակնհայտ է, որ այս իրավիճակում շատ բան չի բարձրաձայնվում:

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՊԻՏԱԼԻԶԱՑՆԻ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ

    2020-07-16 17:47

    Արտաքին քաղաքականության ճակատում օպերատիվ աշխատանքները շարունակվում են: Հայկական դիվանագիտությունը բացի ընթացիկ աշխատանքներից պետք է կապիտալիզացնի այս իրավիճակը նոր նախաձեռնություններով, որոնց մասին 5 առաջակություն երեկ ներկայացրել եմ:

  • ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ՎԻԵՆՆԱՅԻ ԵՎ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՆ Է ՕՐԱԿԱՐԳ

    2020-07-15 20:32

    Հայ-ադրբեջանական սահմանի վրա ռազմական գործողությունների խորապատկերին Իլհամ Ալիևը հուլիսի 13-ին Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց ու ճառ արտասանեց: Նրա խոսքերով՝ Հայաստանը սադրանք է իրականացրել և «դաժանաբար պատժվել»։ «Նրանք գնդակոծում են մեր գյուղերն ու քաղաքացիական բնակչությանը՝ իրականացնելով ռազմական սադրանքներ, ցանկանում են հարձակվել Ադրբեջանի տարածքների վրա և զավթել մեր դիրքերը։ Ողջ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի ղեկավարության վրա», - հայտարարեց Բաքվի տիրակալը։ Իսկ այնուհետ մխիթարեց ցեղակիցներին հավաստիացումներով, թե իբր՝ «Ադրբեջանը պաշտպանել է իր պետական սահմանը, և հայ զինվորները չեն կարողացել նույնիսկ մեկ սանտիմետր անցնել ադրբեջանական հող»։

  • ԹՈՒՐՔԻԱՆ ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄ Է ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ. ԻՐ ԽՈՍՔԸ ՊԵՏՔ Է ԱՍԻ ԵՐԵՎԱՆԸ

    2020-07-14 17:37

    Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները կրկին, արդեն որերորդ անգամ միանգամայն միանշանակորեն առաջ մղեցին վաղուց հասունացած հարցը. ի՞նչ է անում Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբում: Ամենացուցանշականն այն է, որ իրենք՝ թուրքերը, նույնքան վաղուց և միանշանակորեն պատասխանել են այդ հարցին.անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին։ Ուստի շատ ավելի արդիական է դառնում մեկ այլ հարց. ե՞րբ է, վերջապես, պաշտոնական Երևանը ոչ միայն բանավոր հայտարարելու այնտեղ Անկարայի ներկայության անընդունելիության մասին, այլև գործնականում պահանջելու բացառել թուրքերին ՄԽ կազմից։ Հենց այդպես. պահանջելո՛ւ։ Եվ պնդելու, դրանով պայմանավորելով բանակցությունների հետագա շարունակությունը։

  • Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ Մեհրիբան ԱԼԻԵՎԱՅԻՆ. ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ, ՈՒ ՈՒԺԵՂԻ ԴԻՐՔԵՐԻՑ ԵՆՔ ԽՈՍՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    2020-07-14 13:11

    Ինչպես պետք է հասկանա այստեղից հնչող խաղաղասիրական կոչերը Մեհրիբան Ալիևան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

  • ԵՐՐՈՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԸ

    2020-07-13 17:07

    Այսօր բոլոր մտքերը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում տիրող իրավիճակի մասին են, որտեղ հակառակորդի սադրանքներին դիմակայում է երրորդ բանակային կորպուսը՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ:

  • «Հրապարակ». ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԱՅԼև ԵՄ-Ի ՈՒ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ

    2020-07-10 13:49

    «Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` ՀՀ իշխանությունները ոչ միայն Ռուսաստանի հետ խնդիրներ ունեն, այլև ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի: «ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում խնդիրները դեռ անցած տարվանից են. Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է Անհատական համագործակցության գործողությունների` IPAP-ի ծրագրով, որն ստորագրվել է 2005-ին և 2 տարին մեկ պետք է վերաստորագրվի։ Վերջինը ստորագրվել է 2017-ին՝ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի ընթացքում: 2019-ից ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև համաձայնագիր չկա՝ հարաբերությունների իրավական հիմքը բացակայում է։

  • ԱԼԻԵՎԸ ԼԿՏԻԱՆՈՒՄ Է, ԵՎՐՈՊԱՆ՝ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ. ՖՐԱՆՍԻԱ, ԴՈՒ ԳՈ՞Հ ԵՍ

    2020-07-08 09:12

    ԵԱՀԿ-ում սկանդալ է բռնկվել, որի կենտրոնում կրկին հայտնվել է Ադրբեջանը։ Այս անգամ Բաքվի դեմարշը կապված է ֆրանսիացի դիվանագետ Արլեմ Դեզիրի հետ, որի թեկնածությունը նոր ժամկետի է առաջադրվել որպես զանգվածային լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ։ Քանի որ Դեզիրը իր առաջին ժամկետի ընթացքում հետևողականորեն և սկզբունքայնորեն պաշտպանել է ադրբեջանական լրատվամիջոցների, լրագրողների իրավունքներն ու ազատությունները և «հանդգնել» է քննադատել իշխանություններին, Իլհամ Ալիևը վաղուց էր քեն պահում նրա դեմ։ Եվ ահա եկավ վրեժխնդիր լինելու ժամանակը։ Քանզի չի՛ կարելի ոտնձգություն կատարել մտքով անցածն անելու նախագահի սրբազան իրավունքի դեմ և սեփական ժողովրդավարական օյիններով խցկվել ալիևյան սուլթանություն։

  • ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ, ԹԵԿՈՒԶ՝ ՈՉ ՄՏԱԾՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՕԳՏԱԳՈՐԾԵՑ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՏԵՐՄԻՆԸ․ THE WASHINGTON POST

    2020-07-07 16:49

    Սպիտակ տան խոսնակ Քայլի Մաքենանին անուղղակիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, գրում է The Washington Post-ը: Հուլիսի 6-ի Մաքենանին հիշատակել է Հայոց ցեղասպանությունը. նախկինում ԱՄՆ կառավարությունը հրաժարվում էր ճանաչել այս իրադարձությունը: Հնարավոր է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամոտ խորհրդականը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրախ չեն լինի այս կապակցությամբ, նշում է գործակալությունը: