ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ԻՆՉՊԵՍ «ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ» ԱԼԻԵՎԸ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓԱԿՈ՞ՒՄ Է «ՊԱՏՈՒՀԱՆԸ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ»

2020-06-23 17:28

Այն մասին, որ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն փչացնում են հարաբերությունները առանցքային գործընկերների և հարևան երկրների հետ, խոսվել է բազմիցս։ Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում առաջացած սառնությունը, միանգամայն հնարավոր է՝ նպատակաուղղված և կանխամտածված, արդեն վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, և դիվանագիտական որևէ հնարքներն ու ձևական հավաստիացումները չեն կարող քողարկել այդ փաստը։ Զորահանդեսին ներկա լինելու համար Մոսկվա մեկնելուց վարչապետի հրաժարումը, ինչը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց, ամեն դեպքում դարձավ դրա ևս մեկ հաստատումը։ Իսկ վերջին օրերին Փաշինյանի թիմը հաջողացրեց ակնհայտ բացասական թեքվածքի հասնել նաև Եվրոպայի ու եվրոպական կառույցների հետ հարաբերություններում։

  • ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆԸ «ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ» ԱՐՑԱԽԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ…

    2020-06-19 13:00

    Նախորդ նյութում մենք շոշափեցինք հարցերի լուծման նկատմամբ միայն գալիք ընտրությունների մասին մտածող քաղաքական գործիչների մոտեցումների տարբերությունը գալիք սերունդների մասին մտածող պետական գործիչների մոտեցումներից: Արտաքին քաղաքականության ոլորտում դիտարկենք դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի օրինակով։

  • ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ «ՊՈՂՈՍՆԵՐԻ» ԱՌԱՋՆՈՐԴԻ ԵՎ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    2020-06-15 11:55

    Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմանը նվիրված ԱԺ հատուկ նիստի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հընթացս հաղորդեց ցնցող նորություն, բայց խնդրեց դրանից սենսացիա չսարքել:

  • ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ. ԴԵՊԻ ԱՐՑԱԽ ՏԱՆՈՂ ԵՐՐՈՐԴ ԵՎ ՀԱՋՈՐԴ ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՊԵ՛ՏՔ Է ԿԱՌՈՒՑՎԵՆ

    2020-06-12 14:10

    Երկրորդ օրն է անցել Եվրախորհրդարանի անդամների հայտարարության հրապարակումից, որոնք խիստ զայրացել են մեզ վրա՝ Հայաստանն ու Արցախը կապող երրորդ ավտոմայրուղին կառուցելու ծրագրերի համար։ Արտահայտվել են գրեթե բոլոր փորձագետները, սոցիալական ցանցերի օգտատերերը ևս չեն թաքցնում իրենց վերաբերմունքը հայտարարության երեք ստորագրյալների, ընդհանրապես Եվրախորհրդարանի և համապատասխան իշխանական կառույցների նկատմամբ։ Մեռյալ լռություն է տիրում միայն իշխանական ճամբարում. նրանցից ոչ մեկը, ում ուղղակիորեն, ծառայության բերումով վերաբերում է տվյալ հայտարարությունը, և ովքեր անմիջական պատասխանատվություն են կրում Եվրախորհրդարանի հետ աշխատանքի համար, հարկ չհամարեց ելույթ ունենալ ու պարզաբանումներ տալ։ Եվ, ամենայն հավանականությամբ, այդ լռությունը չի խաթարվի։

  • Ո՞ՒՐ է ԹՌԵԼ ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ

    2020-06-10 13:47

    Հունիսի 5-ին սոցցանցերում լայնորեն տարածվեց Լոս Անջելեսի բնակիչ Բեդրոս Հաջյանի տեսաուղերձը, որը հաղորդեց, որ ԱՄՆ-ում բողոքի զանգվածային ակցիաների մասնակից աֆրոամերիկացիները հարձակում են պատրաստում հայերի վրա: «Հայ համայնքի վրա զանգվածային հարձակումներ են նախապատրաստվում աֆրոամերիկյան սփյուռքի ներկայացուցիչների, ինչպես նաև «Անտիֆա»-ի և «Black lives matter»-ի ակտիվիստների կողմից։ Նրանք իրական ռասիստներ են: Սա վտանգ է ոչ միայն մեզ, այլ նաև ապագա սերունդների համար»,- ասաց Հաջյանը։

  • ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ. ԼԵՎՈՆ-ՆԻԿՈԼԱԿԱՆ ՍԻԼԼՈԳԻԶՄ

    2020-06-08 11:52

    Լևոն Տեր-Պետրոսյանը հանկարծ որոշեց նորից ձայն հանել։ Այս անգամ նա արտահայտվեց բավական հակիրճ և հրամցրեց, իր իսկ բնորոշմամբ, «պարզագույն սիլլոգիզմ». ա) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, բ) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին, գ) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին»։ Կարելի էր պարզապես արձանագրել, որ առաջին նախագահը զգացել է այն վտանգը, որ սպառնում է իր աշակերտի իշխանությանը, իսկ դրա հետ մեկտեղ՝ Արցախի վերաբերյալ այն ծրագրերին, որոնք անձամբ իրեն չհաջողվեց իրականացնել։ Եվ դա, անշուշտ, կլիներ զուտ ճշմարտություն։

  • ԴԻՄԱԿՆԵՐ ԿՐԵՔ, ՏԻԿՆԱՅՔ ԵՎ ՊԱՐՈՆԱՅՔ, ԴԻՄԱԿՆԵՐ ԿՐԵՔ

    2020-06-04 12:50

    Հայկական ավիաընկերությունները չեն կարողանում թռիչքներ կատարել դեպի Եվրոպա։ Համաձայն Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի որոշման՝ դրա պատճառը Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ հսկողությունն է և սերտիֆիկացման գործառույթների անլիարժեք իրականացումը:

  • ԵՐԵՔ ԱՄԻՍ՝ ԱՌԱՆՑ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԱՆՏԵՍՈՒՄ ՀԱՍԱՆՈՎԻՆ

    2020-06-01 16:13

    Մայիսի 31-ին, կիրակի օրը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որը, ըստ էության, պետք է հարուցեր ինչպես հայկական կողմերի, այնպես էլ միջնորդների բուռն արձագանքը: Զաքիր Հասանովի գերատեսչությունը հայտարարեց, թե նախ՝ «բանակն անպայման կօգտվի ուժի կիրառման իրավունքից՝ գրավյալ տարածքներն ազատագրելու համար», և երկրորդ՝ «Հայաստանի հետ Ադրբեջանի բանակցություններն անիմաստ են»: Բացի այդ, ինչպես իր մեկնաբանության մեջ նշեց Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը, Հասանովը տվյալ հայտարարությամբ «ընդունեց, որ 2016-ի ապրիլյան գործողությունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է՝ ի դեմս իրեն և իր գերագույն հրամանատարի»:

  • ՄՈՌԱՑՎԱԾ ՀՈԲԵԼՅԱն

    2020-05-25 14:20

    Թերթի ստեղծման 50-ամյակի առիթով ՍՍՀՄ Գերագույն Սովետի Նախագահության 1970թ. մայիսի 15-ի հրամանագրում ասված է. «Ադրբեջանական ՍՍՀ աշխատավորների կոմունիստական դաստիարակության գործում, տնտեսական ու կուլտուրական շինարարության խնդիրների կատարմանը նրանց մոբիլիզացնելու ուղղությամբ կատարած բեղմնավոր աշխատանքի համար «Կոմունիստ» (հայերեն) թերթը պարգևատրվում է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇԻ շքանշանով»:

  • ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՐՈԼԻՆԳԸ, ՆԻԿՈԼԻ ԱՆԳԼԵՐԵՆՆ ՈՒ ԹՐԱՄՓԻ ԻՆՏԵԼԵԿՏԸ

    2020-05-13 14:43

    Քանի դեռ Հայաստանի բնակչությունն ապրում է ամենօրյա և նույնիսկ ամենժամյա ստրեսային ռեժիմում, փորձելով գուշակել՝ հնարավոր է արդյոք ավելի ցած գլորվել, թե արդեն հասել է հատակին, ԱՄՆ դեսպանությունը հայտնեց մի ապշեցուցիչ նորություն։ Պարզվում է, որ մենք՝ ՀՀ բնակիչներս, չենք գիտակցում սեփական երջանկությունը, քանզի ապրում ենք ժողովրդավարության բարելավման երկամյա ամենաբարձր ցուցանիշն արձանագրած երկրում։ Չե՞ք հավատում։ Ոչ բուն փաստին, ոչ էլ նրան, որ ժողովրդավարության փարոսի՝ Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն ունակ են նման մակարդակի տրոլինգի՞։ Եվ շատ իզուր։