ԱՆՀԱՐՄԱՐ ՎԻՃԱԿՆԵՐ՝ ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻ ՀԵՏԵՎԻՑ
Հերթական անհարմար վիճակն է ստեղծվել։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը ադրբեջանամետ մի կայքի տված հարցազրույցում ասել է հետևյալը. «Հիմա գնդակը հայերի դաշտում է. նրանք պետք է համոզեն իրենց սեփական բնակչությանը, որ խաղաղություն է պետք։ Նրանք երբեմն ասում են՝ վա՜յ, գիտե՞ք, Ղարաբաղում այնքան բարդ մարդիկ են… Տղերք, բայց դա ոչ թե մեր, այլ ձեր խնդիրն է։ Դուք պետք է բացատրեք մարդկանց, որ առանց Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանը ապագա չունի»։