ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՍՊԵՏՆԵՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԵՆ
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանի հարցազրույցը NEWS.am գործակալությանը:
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանի հարցազրույցը NEWS.am գործակալությանը:
Եկող տարի բոլորում է 100 տարին այն օրից, ինչ ստորագրվեց Սևրի պայմանագիրը։ Մեր Ավետյաց երկրի խորհրդանիշ-պայմանագիրը։ Սևրի պայմանագրի հոգևոր հոր հուշարձանը, այն մարդու պատկերը, որը հայերի համար ցանկանում էր պատմական արդարության վերականգնում, ԱՄՆ 28-րդ նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնի արձանն արդեն պատրաստ է Ռուսաստանի վաստակավոր շինարար և բարեգործ Վարդգես Արծրունու պատվերով և սպասում է իր ժամին, որպեսզի գրանցում ստանա Երևանում։
ԱՄՆ-ը որոշել է Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել Իրանի հետ ունեցած հարաբերությունների համար։ Որևէ մեկն այդ մասին հաղորդագրություն տեսե՞լ է մեր ԶԼՄ-ներում։ Բայց գլխավոր զվարճանքն այն է, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն ներառվել պատժամիջոցների ցուցակում, թեև նրանց առևտրական հարաբերություններն Իրանի հետ շատ ավելի խորն են։
«Մեզ ստիպում են լվացվել արյան արցունքներով, իսկ մենք ձգտում ենք, որ մեր արցունքներն ուրիշները սրբեն, ընդ որում՝ հայտարարելով, որ այդ ուրիշները խաբեբա են, սրիկա եւ ստոր ու երբեք էլ չեն մաքրի մեր արցունքները» Շահան Նաթալի
Այսպես է կարծում քաղաքագետ, գիտական հետազոտությունների աջակցության «Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի փորձագիտական խորհրդի նախագահ Գրիգորի ՏՐՈՖԻՄՉՈՒԿԸ
Armday.am-ը գրել է․ «Ինչպես արդեն հայտնի է մարտի 1-ի գործով նախաքննությունն ավարտվել է և այսօր արդեն տեղեկանում ենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նյութերը բաղակացած են 76 հատորից։ Նշենք, որ այս գործի շրջանակներում Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քորարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։
Դեկտեմբերի կեսին հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» նոր ղեկավար է նշանակվել Ադրբեջանի ԱԳՆ աշխատակից Թուրալ Գյանջալիևը։ Փոձագետները միանգամից գնահատեցին այդ նշանակումը որպես տվյալ կազմակերպությունը կարգավորման գործընթացում ներգրավելու Բաքվի հերթական փորձ։
«Դուք այստեղ եք ոչ թե պարզապես նրա համար, որ կյանք ապրեք։ Դուք այստեղ եք նրա համար, որպեսզի կյանքը լցնեք առատությամբ, հեռանկարի տեսլականով, հույսի և սխրագործությունների ոգով։ Դուք այստեղ եք նրա համար, որպեսզի հարստացնեք աշխարհը։ Եվ դուք կողոպտում եք ինքներդ ձեզ, եթե քամահրում եք դա»,-ասել է ինչ-որ ժամանակ ԱՄՆ-ի 28-րդ նախագահ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ազգերի լիգայի և ՄԱԿ-ի ստեղծման նախակարապետ Թոմաս Վուդրո Վիլսոնը։ Իսկ բացի այդ, տեսանելի անցյալում նա միակն էր համաշխարհային քաղաքական գործիչներից, որն ընդհուպ մոտեցավ հայ ժողովրդի երազանքին՝ ստեղծելու միացյալ երկիր հարյուրամյակներ շարունակ բաժան-բաժան լինելուց հետո։ Եվ «Միջազգային հեռուստատեսություն» ընկերության ստեղծած փաստագրական ֆիլմը հենց այդպես էլ վերնագրված է. «Վուդրո Վիլսոնի Հայաստանը. XX դարի չիրականացած երազանք»։