BBC․ ԻՆՉՈՒ՞ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՉԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
ՄԱԿ-ի քսանիններորդ համաժողովը գրեթե ավարտվեց լիակատար ձախողմամբ. հատկացված երկու շաբաթը բավարար չեղավ համաձայնության հասնելու համար, և գրեթե 200 երկրների պատվիրակներ ևս երկու օր և երկու գիշեր անցկացրին բանակցությունների սենյակներում, որտեղից նրանք դուրս եկան ուժասպառ և զայրացած: Արդյունքում կիրակի գիշերը փոխզիջում է գտնվել, սակայն գրեթե բոլորը դժգոհ են մնացել, գրում է BBC-ն։