Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Լիբանանի և Իսրայելի միջև տեղի է ունեցել ռազմական բախումների բնույթի փոփոխություն, այսինքն՝ նկատվում է հակամարտության անցում նոր փուլի, որի պայմաններում թեև բաց պատերազմ չի ընթանում, բայցևայնպես, առկա է մարտական գործողությունների ծավալների որոշակի ընդլայնում։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով Իսրայելի կողմից Լիբանանի հարավային շրջանների հրթիռակոծություններից հետո առաջացած իրավիճակին։