ՍՓՅՈՒՌՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Սեպտեմբերի 17-20-ին Երևանում տեղի է ունենում Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը։ 2022 թ․ հոկտեմբերին տեղի ունեցած նախորդ գագաթնաժողովում ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը ներկայացրել է ժամանակակից փուլում հայկական սփյուռքի գործառույթների իր սահմանումը՝ ելնելով երկարամյա հետազոտական և գործնական աշխատանքի փորձից։ ԴԻԱԼՈԳԻ ղեկավարի կարծիքով, ամերիկացի քաղաքագետ Ռոջեր Նայի «փափուկ ուժի» քաղաքական տերմինի գործածության փոխարեն, որի սահմանումը ամերիկյան շահերի առաջմղման հայեցակարգ է հանդիսանում, ժամանակն է, որ Հայաստանը ունենա իր պետական հայեցակարգը Սփյուռքի նկատմամբ։ Իբրև տարբերակ նա առաջարկել է հայկական «հստակ ուժի» տեսությունը։