Իլհամ Ալիևի` օկուպացված Իվանյան (նախկ. Խոջալու) գյուղում հնչեցրած հայտարարությունը, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» մասին, թե «Հայաստանն ինքը պետք է ընդունի դա, ինքը պետք է ներողություն խնդրի մեզանից, եթե դա չանի, ապա, կարծում եմ, Հայաստանը երբեք չի կարողանալու ոտքի կանգնել», խոսում է այն մասին, որ ադրբեջանական պահանջները անվերջանալի են այնքան ժամանակ, քանի Հայաստանը վերջնականապես չի հպատակվել թուրք-ադրբեջանական տանդեմին: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբչահամյանը: