ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Փաստաբան. Սամվել Շահրամանյանը կալանավորված չէ

2025-05-31 09:36

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կալանավորված չէ, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ նման կերպ հերքելով այդ մասին տեղեկությունները:

  • Ղազախստանը հրաժարվել է միանալ ԲՐԻԿՍ-ին

    2025-05-31 09:35

    Ղազախստանը չի ծրագրում միանալ ԲՐԻԿՍ-ին, Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Ըստ նրա՝ ինքը առաջնորդվում է «պրագմատիկ» նկատառումներով և կազմակերպության գործընկերոջ կարգավիճակը բավարար է համարում։ Տոկաևը նշել է, որ հարցը վերաբերում է լիիրավ անդամակցության օգտակարությանը և ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԲՐԻԿՍ-ը « կանոնադրություն, քարտուղարություն, ծրագրեր չունի»։ «Տեսնենք, թե որքանով արդյունավետ կլինի ԲՐԻԿՍ-ը որպես միջազգային կազմակերպություն։ Առայժմ Ղազախստանը կմնա դիտորդի կարգավիճակում, իսկ հետո ժամանակը ցույց կտա», -եզրափակել է նա։

  • Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը

    2025-05-30 19:58

    Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Այդ մասին ասված է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

  • Միացյալ Նահանգներում հայկական հանցավոր խումբ է ձերբակալվել

    2025-05-30 19:57

    Միացյալ Նահանգներում ձերբակալվել է հայկական խարդախության ցանցի 14 անդամ, որոնք, ըստ քննիչների, գողացել են COVID-ի դեմ պայքարի օգնության և փոքր բիզնեսի համար նախատեսված ընդհանուր 47 միլիոն դոլար։

  • Գորիսում տեղի է ունենալու Հայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը

    2025-05-30 19:57

    Հունիսի 2-3-ը Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունենալու Հայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը: Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ԱԳՆ-ից:

  • Չինաստանի նոր դեսպանը նախանշել է Հայաստանի հետ հարաբերությունների առաջնահերթությունները

    2025-05-30 19:52

    Չինաստանը և Հայաստանը փոխադարձաբար աջակցում և հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Պեկինը բարձր է գնահատում «մեկ Չինաստանի» սկզբունքին Երևանի աջակցությունը։ Իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ Երևանում կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Լի Սինվեյը։

  • Արցախի նախագահը ինտենսիվ հարցաքննվում է

    2025-05-30 19:51

    ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկություններով, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վերջին մեկ ամսում արդեն 5-6 անգամ հարցաքննության է հրավիրվել ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։

  • Խստորեն դատապարտելի է սեռական կյանքը քաղաքական թիրախավորման գործիք դարձնելը. Հայտարարություն

    2025-05-30 19:50

    Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին դադարեցնել «կանանց շահագործումը քաղաքական հակամարտություններում»։

  • Դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործը մտել է Հակակոռուպցիոն դատարան

    2025-05-30 19:43

    Դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործը մտել է Հակակոռուպցիոն դատարան և նրա քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի նախագահին՝ Խաչիկ Ղազարյանին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։

  • ՀՀ-ՌԴ կապերի պատմությունը վերաիմաստավորելու փորձեր են արվում. դեսպանը լուծում է առաջարկում

    2025-05-30 16:59

    Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ այսօր նկատվում են Հայաստանի պատմության, ինքնության և հայ-ռուսական կապերի պատմության վերաիմաստավորման փորձեր: Այս մասին դիվանագետն ասել է Երևանում ակադեմիկոս Մառի անվան հայագիտության մրցույթի հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ: