Նախարար․ Անչափահասները ներգրավված են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ
Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը իրավապահ համակարգի համար առաջնահերթություն է, և այս տարի ակտիվացնում ենք մեր աշխատանքները վերահսկողության ոլորտում։ Դրա մասին մայիսի 7-ին խորհրդարանում կառավարության ժամին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։