Արմեն Բադալյան․ ԱՄՆ-ին այլևս հետաքրքիր չէ Սյունիքով անցնող միջանցքը
ԱՄՆ-ին այլևս հետաքրքիր չէ Սյունիքով անցնող միջանցքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
ԱՄՆ-ին այլևս հետաքրքիր չէ Սյունիքով անցնող միջանցքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Հայաստանի հավաքականի ըմբիշ Լևիկ Միքայելյանը մինչև 23 տարեկան ազատ ոճային ըմբիշների Եվրոպայի առաջնությունում հաղթեց ադրբեջանցի Ջեյհուն Ալահվերդիևին և դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ներողություն է խնդրել փետրվարի 28-ին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած սկանդալի համար: Այս մասին «Fox News»-ի եթերում հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։
Սիրիայում տուժած անձանց շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ, դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը։ Դատարանը Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով` մինչև հունիսի 11–ը։
Աշխարհի հայկական եկեղեցիների միացյալ ներկայացուցիչները միասնաբար դիմել են աշխարհի քրիստոնյաներին՝ Ադրբեջանում կալանքի տակ պահվող ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու հրատապ կոչով: Այն արտահայտում է խորը հավատարմությունը քրիստոնեական արժեքներին և մարդկային արժանապատվությանը, ընդգծում խաղաղության ու հաշտեցման հրատապ անհրաժեշտությունը։ Կոչն ընդգծում է բռնությունը և անմարդկային վերաբերմունքը դադարեցնելու կարևորությունը, անկախ ազգությունից, բոլոր մարդկանց բնածին արժանապատվության հանդեպ հարգանքի դրսևորումը:
Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է երկրում տիրող լարված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանը, գրում է ՍիվիլՆեթը:
Բաքվում բեմադրված դատական ֆարսի ժամանակ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը պատասխանել է ադրբեջանցի դատախազների հարցերին։
Մեկ բան հստակ է՝ Բաքվում պահվող հայերի ազատ արձկման հարցը պետք է լինի ՀՀ իշխանությունների ամենօրյա դիվանագիտական օրակարգում՝ որպես առաջնահերթություն. «ՀՀ իշխանությունն ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել Բաքվում պահվող հայերի ազատության համար» թեմայով Մեդիա կենտրոնի հրավիրած ասուլիսն հայտարարեց Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։
«Գաղտնիք չէ, որ Միջին Արևելքն անցնում է ճգնաժամային օրերով։ Այդ փոփոխություններն իրենց անմիջական ազդեցությունն են ունենում տեղի հայկական համայնքների վրա»,-ՀՅԴ նորընտիր Բյուրոյի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Բագրատունին։